Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը

Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զելենսկին «բարդ» Է որակել Պուտինի հետ դիրքորոշումների համաձայնեցման գործընթացը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած երկկողմ հանդիպմանն իր համար «բարդ Է» եղել «համաձայնության գալը», քանի որ Ռուսաստանի ղեկավարը մանրակրկիտ արծարծել Է յուրաքանչյուր քննարկվող հարց: Այդ մասին Ուկրաինայի նախագահը հայտարարել Է՝ նորմանդական գագաթնաժողովից հետո շփվելով լրագրողների հետ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Կարելի՞ Է արդյոք համաձայնության գալ (Պուտինի հետ): Դժվար Է համաձայնության գալ, շատ դժվար, բայց այսօր եղան պահեր, երբ մենք ինչ-որ բանի շուրջը համաձայնության եկանք, որոշ բաների վերաբերյալ»,- ասել Է Զելենսկին: Նա նշել Է, որ ինքը եւ Պուտինը տարբեր մարդիկ են, սակայն ընդգծել Է, թե զգացել Է, որ Ռուսաստանի ղեկավարը գնացել Է զիջումների: Նրա խոսքով՝ Փարիզում «նորմանդական քառյակի» ղեկավարների հանդիպումից հետո պայմանական հաշիվը եղել Է «ոչ-ոքին»: «Այժմ ճիշտ Է դիվանագետ լինել: Եկեք ասենք՝ առայժմ «ոչ-ոքի»,- նշել Է Ուկրաինայի ղեկավարն՝ ամփոփելով բանակցությունների արդյունքները, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan