Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ուղերձ է հղել մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ: 

«Սիրելի´ հայրենակիցներ,

Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, միջազգային հանրությունը նշում է մարդու իրավունքների պաշտպանության օրը: Այս օրը նշանավորվում է 1948 թվականին Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի ընդունմամբ:

Մարդու իրավունքների պաշտպանությունն ու հարգումը յուրաքանչյուր հասարակության զարգացման հիմնական շարժիչ ուժն է:

Մարդու իրավունքների պաշտպանությունը պետք է դառնա ոչ միայն պետական քաղաքականության առաջնահերթ օրակարգ, այլև պետության յուրաքանչյուր ներկայացուցչի ամենօրյա գործունեության սկզբունք:

Որպես Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան՝ իմ ամենօրյա աշխատանքն ու ջանքերը հենց ուղղված են մեր երկրում մարդու իրավունքների ապահովման գործող կառուցակարգերի կատարելագործմանը, հասարակական իրազեկվածության բարձրացմանը, ու առկա խնդիրների վերհանմանն ու դրանց լուծման ուղիները կանխորոշելուն:

2019 թվականին մեր երկիրն աչքի ընկավ դատաիրավական, հակակոռուպցիոն, մարդու իրավունքների պաշտպանության և մի շարք այլ ոլորտային ռազմավարական փաստաթղթերի մշակմամբ և ընդունմամբ: Կարևոր է նկատի ունենալ, որ մարդու իրավունքները՝ իբրև առաջնահերթ ուղղություն ամրագրելուց զատ սկզբունքային են դրանց իրագործմանն ուղղված գործնական միջոցառումները:

Մեզանից յուրաքանչյուրի խնդիրն է նպաստելու մարդու իրավունքների պաշտպանության պետության հանձնառության առավելագույն կատարմանը, իրավունքների պաշտպանության իրավական հնարավորությունների հասանելիության ապահովմանը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan