Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել

Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը Ռուսաստանի հետ երկխոսության մոտալուտ շարունակման հույս Է հայտնել

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում «շատ լավ» Է համարել Ռուսաստանի արտգործնախարարության ղեկավար Սերգեյ Լավրովի հետ իր հանդիպումը եւ հայտարարել Է, որ մոտ ապագայում Մոսկվայի հետ երկխոսությունը շարունակելու հույս ունի, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Հենց նոր շատ լավ հանդիպում անցկացրեցի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ Ռուսաստանի ներկայացուցիչների հետ»,- գրել Է Թրամփը: Նա նշել Է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են շատ հարցեր, «ներառյալ առեւտուրը, Իրանը, Հյուսիսային Կորեան, ՄՓՀՀՎ-ի (Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների վերացման) պայմանագիրը, միջուկային սպառազինությունների նկատմամբ վերահսկողությունը եւ ընտրություններին միջամտությունը»: «Անհամբերությամբ սպասում եմ մոտ ապագայում մեր երկխոսության շարունակմանը»,- հավելել Է ԱՄՆ-ի նախագահը: Ավելի վաղ Սպիտակ տունը հայտնել Է, որ Թրամփը Լավրովի հետ հանդիպմանը Ռուսաստանին նախազգուշացրել Է 2020 թվականին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններին միջամտելուց: Թրամփի եւ Լավրովի բանակցությունները, որոնք տեղի են ունեցել դեկտեմբերի 10-ին Վաշինգտոնում, տեւել են 45 – 50 րոպե, հաղորդել Է «Ինտերֆաքսը»:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan