Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լավրովը պատմել Է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

Լավրովը պատմել Է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լավրովը պատմել Է Թրամփի հետ հանդիպման արդյունքների մասին

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումն անցել Է փոխըմբռնման մթնոլորտում, կողմերը քննարկել են մի շարք հանգուցային խնդիրեր: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, Վաշինգտոնում կայացած մամուլի ասուլիսում պատմել Է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Մենք հասկանում ենք ԱՄՆ-ի ներքին քաղաքականությունը, բայց երկուստեք շահագրգռություն կա աշխատելու այն ոլորտներում, որտեղ մենք կարող ենք արդյունքների հասնել»,- նշել Է նախարարը:
Մասնավորապես, Ռուսաստանը, Լավրովի խոսքով, ԱՄՆ-ին առաջարկել Է Ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին համաձայնագրի երկարացման «ցանկացած տարբերակ»: ԱԳ նախարարը նաեւ հավաստել Է Ռազմավարական հարձակողական սպառազինություններ-3 պայմանագիրը երկարացնելու Մոսկվայի պատրաստակամությունը:
Բացի այդ, Լավրովը ԱՄՆ-ի նախագահի հետ քննարկել Է Պարսից ծոցում ճգնաժամի խորացում թույլ չտալուն ուղղված քայլերը, Թեհրանի հետ գործարքից Վաշինգտոնի դուրս գալու պատճառով առաջացած խնդիրները եւ Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցների խնդիրը:
Խոսելով ԱՄՆ-ի պաշտպանական բյուջեում «Հյուսիսային հոսք-2»-ի եւ «Թուրքական հոսքի» դեմ պատժամիջոցներ ներառելու Կոնգրեսի որոշման մասին, Լավրովը վստահություն Է հայտնել, որ նման միջոցները չեն կանգնեցնի նախագծերի իրագործումը:
Սերգեյ Լավրովը Վաշինգտոն Է ժամանել դեկտեմբերի 9-ին եւ արդեն բանակցություններ Է վարել ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոյի հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan