Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան

«Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Թուրքիային չեն ընդունում Եվրամիություն, որովհետև թուրքերը մահմեդական են». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիային Եվրամիություն չընդունելու իրական պատճառը երկրի մեծաքանակ բնակչությունը չէ: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» լրատվականը:

«Մեզ ասում են (բացատրելով, թե Թուրքիան ինչու դեռևս չի անդամակցում ԵՄ-ին), որ Թուրքիայի բնակչությունը շատ մեծ է: Սակայն Անկարայի հայտը չընդունելու պատճառը թաքնված է այլ տեղ: Իրական պատճառն այն է, որ մենք մահմեդական ենք»,-նշել է Թուրքիայի նախագահը:

Թուրքիան 1963 թվականին ստորագրել է ԵՄ-ի հետ ասոցացման մասին համաձայնագիրը, իսկ 1987 թվականին հայտ է ներկայացրել անդամակցության վերաբերյալ: Սակայն ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները սկսվել են միայն 2005 թվականին, ընդ որում՝ դրանք մի քանի անգամ ընդհատվել են տարաձայնությունների պատճառով: Ներկայում բանակցային գործընթացի 35 կետերից բաց են 16-ը: 2016 թվականի մարտին Բրյուսելն ակտիվացրել է բանակցային գործընթացը՝ դրա դիմաց Թուրքիայից պահանջելով ներգաղթյալների հոսքի նվազեցմանն ուղղված քայլեր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan