Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, քննարկվել են նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում կողմ են արտահայտվել Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարին ուղղված համաձայնեցված ջանքերի ակտիվացմանը:

«Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում տիրող իրավիճակին: Առաջնորդներն ընդգծել են Իդլիբում և Սիրիայի հյուսիսային շրջաններում փոխգործակցության մասին ռուս-թուրքական պայմանավորվածությունների լիակատար իրագործման անհրաժեշտությունը»,- ТАСС գործակալությունը մեջբերում է Կրեմլի հաղորդագրությունը:

Անդրադարձ է կատարվել նաև Լիբիայում տիրող իրավիճակին. կողմերը մտահոգություն են հայտնել Տրիպոլիի շրջանում ռազմական բախումների վերաբերյալ:

Անդրադառնալով երկկողմ գործընկերության հարցերին՝ Պուտինն ու Էրդողանն ուշադրությունը կենտրոնացրել են էներգետիկայի և ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցության համատեղ ծրագրերի հետագա իրականացման վրա:

Նշվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել թուրքական կողմի նախաձեռնությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan