Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել

Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իսրայելի խորհրդարանն ինքնալուծարման և նոր ընտրություններ անցկացնելու որոշում է կայացրել

Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) որոշել է երկրում 2020 թվականի մարտի 2-ին խորհրդարանական ընտրություններ անցկացնել, ինչը մեկ տարվա ընթացքում կդառնա երրորդը, հաղորդում է Reuters գործակալությունը: 

Նշվում է, որ խորհրդարանը որոշել է ընտրություններ անցկացնել, քանի որ վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա գլխավոր մրցակից Բենի Գանցը չկարողացան կոալիցիոն նոր կառավարություն ստեղծել:

Քնեսեթում ընտրությունների օրը հաստատող օրենքի օգտին քվեարկել են բոլոր ներկա պատգամավորները՝ 94 հոգի:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 17-ին Իսրայելում տեղի են ունեցել պատմության մեջ առաջին կրկնակի խորհրդարանական ընտրությունները: Դրանց արդյունքներով Բենի Գանցի «Կապույտ և սպիտակ» կուսակցությունը ստացել է մանդատների առավելագույն քանակը՝ 33: Երկրորդ տեղը զբաղեցրել է Նեթանյահուի «Լիկուդ» կուսակցությունը՝ 32 մանդատ։ Կուսակցություններից ոչ մեկը չի կարողացել մեծամասնություն ձևավորել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan