Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի

Զինծառայությունից  խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զինծառայությունից խուսափածներին պատասխանատվությունից ազատող օրենքի ժամկետը չի երկարաձգվի

«Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքի գործողության ժամկետը չի երկարաձգվելու:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ,Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշեց, որ օրենքը կոնկրետ ժամանակահատվածում հանդիսացել է կոնկրետ քաղաքական-տնտեսական հիմնավորվածության շրջանակներում պետության կողմից դրսևորված խրախուսական ակտ: Ըստ նախարարի, օրենքի գործունեության ժամանակային ընթացքը ցույց է տվել, որ այն փաստացի դարձել է պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու միջոց, որի արդյունքում 18 տարին լրացած շատ քաղաքացիներ, հույսը դնելով օրենքի պարբերաբար երկարաձգումների վրա, նախընտրում են Հայաստանը լքելու միջոցով խուսափել զորակոչից, այնուհետև՝ տարիքը լրանալուց հետո, վճարել համապատասխան գումարը:

«Կարծում ենք, որ դա արդարացի չէ իրենց սահմանադրական պարտականությունը կատարած Հայաստանում ապրող քաղաքացիների նկատմամբ», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, նկատեց նախարար Տոնոյանը:

 Օրենքը հնարավորություն էր տալիս 27 տարին լրացած պարտադիր զինվորական ծառայությունից խուսափած քաղաքացիներին սահմանված ժամկետում մուծել օրենքով սահմանված դրույքաչափերին համապատասխան վճարը և, վերադառնալով հայրենիք, ազատվել քրեական հետապնդումից: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝  չնայած օրենքի երկարաձգում չի լինելու, բայց շարունակում է ուժի մեջ մնալ մինչև դեկտեմբերի 31-ը: 

«Մինչ հունվարի 1-ն օրենքը ուժի մեջ է, և այն սիրելի հայրենակիցները, ովքեր համարում են, որ լավ չէ, որ այս օրենքի ուժը չեն երկարաձգելու, հնարավորություն ունեն այսօր ինքնաթիռի տոմս գնել, այս բոլոր գործընթացներն անցնել և Նոր տարին  էլ նշել Հայաստանում», - եզրափակեց Նիկոլ Փաշինյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan