Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ

Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերին Լարսում Հայաստանը կունենա մաքսային կցորդ

 Հայաստանի Հանրապետությունը Վերին Լարսի անցակետում կունենա մաքսային կցորդ:

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ նպատակով կառավարությունն ընդունեց Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդի կարգավիճակը և գործունեության կարգը սահմանելու մասին որոշման նախագիծը:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ որոշմամբ հնարավոր կլինի ծագած հարցերին տալ օպերատիվ լուծում: «Մաքսային կցորդը գործելու է Ռուսաստանում ՀՀ դեսպանատանը կից: Նա ունենալու է ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակ»,- ասաց ՊԵԿ նախագահը: 

 Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հավելեց. «Այս ընթացքում Հայաստանը Վերին Լարսում մեծ  ճգնաժամեր կամ անհաղթահարելի իրավիճակներ չի ունեցել: Կարելի է արձանագրել, որ Ռուսաստանի ու Վրաստանի մեր գործընկերների հետ շատ լավ աշխատանքային մթնոլորտ է, և շատ օպերատիվ աշխատում ենք: Մաքսային կցորդի կարգավիճակը կօգնի, որ ՀՀ կառավարության անդամները ոչ բոլոր հարցերով զբաղվեն, որովհետև շատ կարևոր հարցերը երբեմն տուժում են դրանից»:

 ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը ողջունեց այս որոշումը և վստահություն հայտնեց, որ կցորդի ներկայությունը Վերին Լարսում կդյուրացնի շատ հարցեր:

 Կցորդին պաշտոնում նշանակելու և ազատելու է ՀՀ կառավարությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan