Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Սինեմա Սթար»-ում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

«Սինեմա Սթար»-ում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Սինեմա Սթար»-ում տեղի ունեցավ Արամ Խաչատրյանի մասին պատմող «Սուսերով պար» ֆիլմի պրեմիերան

Ֆիլմի պրոդյուսերությամբ զբաղվել է «Մարս Մեդիա» կինոընկերությունը։ Արամ Խաչատրյանի մասին լավագույն սցենարի մրցույթում հաղթեց ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովի աշխատանքը, ով բազմաթիվ կինոմրցանակների դափնեկիր է։

Մեր օրերում «Սուսերով պար» ստեղծագործությունը համարվում է դասական երաժշտության ամենահայտնի և ամենաշատը կատարվող գլուգործոցներից մեկը։ Յուսուպ Ռազիկովի խոսքերով նա իր առջև առաջադրանք չէր դրել նկարահանել դասական բայոպիկ․ նրա ֆիլմում Խաչատրյանի կյանքից միայն 2 շաբաթ է։ «Կարևոր էր սյուժեում տեղավորել կարճ ժամանակահատված, որ հստակ երևար դրամատիկ իրադրությունը և լայնորեն հայացք նետել կյանքի այդ փոքր հատվածին։

«Ես առաջարկեցի ցույց տալ «Սուսերով պար»-ի ստեղծման պատմությունը՝ Խաչատրյանի կյանքի մի փոքր հատվածը, որտեղ մենք փորձեցինք տեղավորել այն խնդիրներն ու երևույթները, որոնք շրջապատում էին կոմպոզիտորին։ Վերջինն ավելի կարևոր էր, որպեսզի կարողանայինք պատասխանել գլխավոր հարցին՝ ինչ պետք է ապրի կոմպոզիտորը, որպեսզի 8 ժամվա ընթացքում ստեղծի նման նշանավոր գործ»,-շարունակում է Ռազիկովը։ Կարևորագույն փաստը, որի վրա հիմնվել է ռեժիսորը, եղել է այն, որ «Սուսերով պար»-ը գրվել է հրամանի հիման վրա։ «Պար»-ը պլանավորված չէր ոչ լիբրետիստի կողմից, ոչ բալետմեյստերի կողմից և ոչ անձամբ Խաչատրյանի կողմից։ Դա հրաման էր «վերևից»։ Թատրոնի տնօրինության հրամանը շատ ջղայնացրեց կոմպոզիտորին, ով ստիպված էր պատրաստի ներկայացման մեջ ավելացնել ևս մեկ պար՝ թվով հինգերորդը։ Էսթետիկայի տեսանկյունից կոմպոզիտորը գռեհիկություն համարեց երաժշտության հանդեպ նման վերաբերմունքը. «Այդ կերպ աշխարհի ամենահայտնի գործերից մեկը գրվել է ճնշման տակ», ասել է ֆիլմի ռեժիսոր և սցենարիստ Յուսուպ Ռազիկովը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan