Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Տոնի՛ր, Բորի՛ս». Թրամփը Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ

«Տոնի՛ր, Բորի՛ս». Թրամփը Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Տոնի՛ր, Բորի՛ս». Թրամփը Ջոնսոնին շնորհավորել է խորհրդարանական ընտրություններում տպավորիչ հաղթանակի կապակցությամբ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր պաշտոնական թվիթերյան էջում անդրադարձել է Մեծ Բրիտանիայում կայացած խորհրդարանական ընտրություններին՝ շնորհավորելով ձայների մեծամասնությունը ստացած Պահպանողական կուսակցության առաջնորդ Բորիս Ջոնսոնին:

«Շնորհավորանքներս Բորիս Ջոնսոնին՝ հզոր հաղթանակի կապակցությամբ: Մեծ Բրիտանիան և Միացյալ Նահանգներն այլևս ազատ կլինեն «Բրեքզիթ»-ից հետո նոր, խոշոր առևտրային գործարք կնքելու հարցում: Այն կարող է շատ ավելի խոշոր և շահավետ լինել, քան Եվրամիության հետ որևէ այլ գործարք: Տոնի՛ր, Բորի՛ս»,-գրել է Թրամփը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Մեծ Բրիտանիայում անցկացված խորհրդարանական ընտրություններում, ըստ նախնական արդյունքների, հաղթել է Պահպանողական կուսակցությունը՝ Համայնքների պալատում իր համար ապահովելով մեծամասնություն՝ ավելի քան 320 տեղ:

Պահպանողական կուսակցությունը տասնամյակներ շարունակ ընտրություններում այսպիսի լավ ցուցանիշ չէր արձանագրել: Ըստ էքզիթ-փոլերի արդյունքների՝ կուսակցությունը ստացել է ձայների 45%-ը, ինչը 1970թ. ի վեր լավագույն ցուցանիշն է:

Ջոնսոնը, մեկնաբանելով արդյունքները, հայտարարել է, որ «ժողովրդից ստացած հզոր մանդատը հնարավորություն կտա ավարտին հասցնել «Բրեքզիթ»-ը, միավորել երկիրն ու տանել այն դեպի զարգացում»:

Հիշեցնենք, որ Մեծ Բրիտանիայում հինգշաբթի անցկացվել են ընտրություններ, որոնք դարձել են երկրում քաղաքական ճգնաժամի «հետևանքը»՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետ կապված: Պահպանողականները ձգտում են իրականացնել Brexit-ը հունվարի 31-ին, լեյբորիստները ցանկանում են նոր հանրաքվե անցկացնել այդ հարցով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan