Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գնահատել և հոգալ քաղաքացիների իրական կարիքները. Զարուհի Բաթոյան

Գնահատել և հոգալ քաղաքացիների իրական կարիքները. Զարուհի Բաթոյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գնահատել և հոգալ քաղաքացիների իրական կարիքները. Զարուհի Բաթոյան

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն իր համար կարևորում է երեք սկզբունք՝ գնահատել քաղաքացիների իրական կարիքները, մշակել համապատասխան քաղաքականություն և ապահովել ծրագրերի փոխկապակցվածությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«2019 թվականը բավականին դժվար, սակայն ավելի շատ նախապատրաստական տարի էր: Աշխատել ենք համակարգային փոփոխություններ մտցնելու ուղղությամբ, որովհետև բոլոր ոլորտներում նախաձեռնել ենք բարեփոխումներ, ուսումնասիրություններ ենք իրականացրել և տարբեր մոդելներ քննարկել: Կա երեք սկզբունք, որոնք մեզ համար կարևոր են՝ գնահատել քաղաքացիների իրական կարիքներն ու տրամադրել դրանց համապատասխան ծառայություններ, որոնք  հասանելի և մատչելի կլինեն բոլորի համար և չեն բացառի ոչ ոքի: Երկրորդ կարևոր սկզբունքը գերատեսչության համար՝ մշակել այնպիսի քաղաքականություն, որը միտված է հավասար հնարավորությունների ստեղծմանը, մարդկանց կարողությունների, հմտությունների զարգացմանը: Մեզ համար շատ կարևոր է նաև ծրագրերի փոխկապակցվածությունը, որոնք մենք իրականացնում ենք, որովհետև չի կարող լինել, օրինակ, սոցիալական աջակցությանն ուղղված ծրագիր և այն փոխկապակցված չլինի զբաղվածության հետ, կամ աղքատության հաղթահարման քաղաքականություն, եթե այն նկատի չի ունենում հաշմանդամություն ունեցող անձանց, երեխաներին, կանանց, տարեցներին»,- նշեց Բաթոյանը:

Նրա խոսքով՝ իրենց գերատեսչության համար այդ սկզբունքները կարևոր են առաջիկա տարիների քաղաքականությունը մշակելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan