Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը

Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի խորհրդարանը դատապարտել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող ԱՄՆ Սենատի բանաձևը

Թուրքիայի խորհրդարանի բոլոր խմբակցությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ` դատապարտելով 1915 թ.-ին Օսմանյան կայսրությունում հայերի զանգվածային սպանությունները որպես ցեղասպանություն ճանաչող ԱՄՆ բանաձևը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն:

«Թուրքիայի Ազգային մեծ ժողովը խստորեն դատապարտում և մերժում է ԱՄՆ Սենատի կողմից ընդունված բանաձևը Հայոց ցեղասպանության վերաբերյալ, որը «խեղաթյուրում է պատմական փաստերը» և «խախտում է միջազգային իրավունքի հիմնարար նորմերը»: Բանաձևն անվավեր է պատմության և իրավունքի տեսանկյունից, ինչպես նաև թուրք ժողովրդի և միջազգային հանրության կարծիքով»,- ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ բանաձևը «կեղտոտ» քայլ է Թուրքիայի դեմ: Խորհրդարանը պատմաբաններին կոչ է արել կատարել ուսումնասիրություն 1915-ի իրադարձությունների վերաբերյալ ՝ իրազեկելով համաշխարհային հանրությանը դրանց արդյունքների մասին ՝ հիշեցնելով, որ Թուրքիան իր արխիվները բացել է բոլոր հետազոտողների, այդ թվում` հայերի համար:

Փաստաթուղթը ստորագրվել է իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, գլխավոր ընդդիմադիր «ժողովրդահանրապետական» կուսակցության, քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության, «Ազգային շարժում» կուսակցության և «Բարի» կուսակցության ներկայացուցիչների կողմից:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Կոնգրեսի Վերին պալատը՝ Սենատը, միաձայն ընդունել է Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը՝ մերժելով Թուրքիայի քաղաքականությունը՝ ընդդեմ ԱՄՆ-ում այս ոճրագործության զոհերի ոգեկոչումը:

Հիշեցնենք, որ Ներկայացուցիչների պալատը հոկտեմբերի վերջին ընդունել էր Ցեղասպանությունը ճանաչող բանաձևը 405 կողմ, 11 դեմ ձայների հարաբերակցությամբ: Այնուհետև բանաձևը պետք է ներկայացվեր Սենատի քվեարկությանը: Օրեր անց, սակայն, ամերիկացի սենատորներից մեկը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո վետո էր սահմանել բանաձի քննարկման նկատմամբ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտնում է, որ բանաձևը պաշտոնապես մերժում է Թուրքիայի՝ հայերի, հույների, սիրիացիների, ասորիների և այլ քրիստոնյա ազգերի դեմ կատարած Ցեղասպանության նկատմամբ ժխտողականությունը:

Հայոց ցեղասպանության մասին երկկուսակցական բանաձևը, մասնավորապես, սահմանում է.

1) ոգեկոչել Հայոց ցեղասպանությունը պաշտոնական ճանաչման և հիշատակման միջոցով,

2) մերժել Հայոց ցեղասպանությունը կամ ցանկացած այլ ցեղասպանություն ժխտելու գործին Միացյալ Նահանգների կառավարությանը ներգրավելու ջանքերը,

3) խրախուսել Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստերի հանրայնացումն ու ուսուցանումը՝ հաշվի առնելով Միացյալ նահանգների դերը մարդասիրական աջակցություն ցույց տալու ջանքերում և Հայոց ցեղասպանության արդիականությունը մարդկության դեմ կատարվող մերօրյա հանցագործությունների համատեքստում:

Բանաձևի նախաձեռնությունը պատկանում է սենատորներ Ռոբերտ Մենենդեսին և Թեդ Քրուզին: Ցեղասպանությունը ճանաչող բանաձևն առաջին անգամ է ընդունվում ԱՄՆ Սենատում:

Նշենք, որ բանաձևն օրենքի պարտադիր ուժ չունի, այն արձանագրում է, որը Միացյալ Նահանգների կառավարությունը պետք է պաշտոնապես ճանաչի և ոգեկոչի Հայոց ցեղասպանությունը, չմասնակցի այդ փաստի ժխտմանը և խրախուսի Հայոց ցեղասպանության հանրային ըմբռնմանը։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan