Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում

Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Բաբաջանյանը հեղափոխության պաշտպանության կարիք է տեսնում

ՀՀ ազգային ժողովի պատգամավոր Արման Բաբաջանյանը կարծում է, որ թավշյա հեղափոխությունը պատմական հնարավորություն է տվել կառուցելու ավելի լավ երկիր, սակայն նախկին իշխանության ներկայացուցիչներն այսօր փորձ են անում կանգնեցնել դրա ընթացքը: Բաբաջանյանը մտահոգված է նաև ներկայիս իշխանության կազմից ոմանց վարած քաղաքականությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Բաբաջանյանը նման տեսակետ հայտնեց Երևանում դեկտեմբերի 14-ին իր նախաձեռնությամբ հրավիրված քաղաքական հավաքին՝ հեղափոխության օրակարգը պաշտպանող քաղաքական, հասարակական միավորների և անհատների մասնակցությամբ։

«Միավորման գաղափարն ու անհրաժեշտությունը շատ պարզ է ու հստակ: 2018-ին թավշյա հեղափոխությունը մեզ բոլորիս պատմական հնարավորություն է տվել՝ կառուցելու ավելի լավ երկիր, ավելի ազատ ու ավելի ժողովրդավարական հասարակություն, կառուցելու մեր բոլորի երազած Հայաստանը: Սակայն այդ ճանապարհը հեշտ չէ, այն անցնում է բազմաթիվ խորխորատների ու մարտահրավերների միջով: Հեղափոխության, դրա անշրջելիության գաղափարն, ըստ էության, վտանգի է ենթարկվում ամեն օր: Վտանգը բխում է ակնհայտ ռևանշի օրակարգ ունեցող նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից, որոնց նպատակն ամեն գնով հեղափոխության ընթացքը կանգնեցնելն ու հին Հայաստանը վերադարձնելն է։ Հեղափոխությունը արգելակել է ժողովրդին հարստահարելու, երկիրը թալանելու նրանց հնարավորությունը, և նրանք ամեն ինչ անում են անցյալի այդ հոռի բարքերը վերակենդանացնելու համար»,-ասաց Բաբաջանյանը:

Պատգամավորի կարծիքով, սակայն, հեղափոխությանը սպառնացող վտանգները չեն սահմանափակվում միայն նախկին իշխանության ներկայացուցիչների նկրտումներով: Բաբաջանյանը կարծում է, հեղափոխությունը վտանգում են նաև հենց հեղափոխության, իշխանության որոշ ներկայացուցիչներ՝ իրենց ոչ պրոֆեսիոնալիզմով և ոչ կոմպետենտությամբ: Նրա կարծիքով՝ հեղափոխության սպառնալիք է ներկայացնում նաև պետական կառավարման համակարգը: «Դա նշանակում է, որ հեղափոխությունն ունի պաշտպանության կարիք՝ ինչպես այն վտանգող նախկին ռևանշիստներից, այնպես էլ իշխանության մաս կազմող շատ ու շատ անհատներից և համակարգերից»,-նշեց նա:

Բաբաջանյանը նշեց՝ իրենց խնդիրն է հեղափոխության ընթացքը շրջելու հնարավորությունը չեզոքացնելը: Նա վստահեցրեց՝ ինքը հեղափոխական չէ ու չի եղել, բայց և չի կարող չլինել Հայաստանին  տրված այս բացառիկ հնարավորության պաշտպաններից մեկը: «Ինձ համար հեղափոխությունը հենց այդ հնարավորություն է. ավելի լավ, ավելի ամուր, ավելի անվտանգ ու պաշտպանված Հայաստան երկիր ունենալու հնարավորությունը»,-ասաց պատգամավորն ու վստահություն հայտնեց, որ իր այդ համոզումը կիսում են հավաքին մասնակցող անձինք:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan