Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում են նրա շիրիմին այցելությամբ

Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում  են նրա շիրիմին այցելությամբ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սերգեյ Փարաջանովի ծննդյան օրը ռեժիսորի թանգարանի աշխատակիցները հիշում են նրա շիրիմին այցելությամբ

Ռեժիսոր, սցենարիստ Սերգեյ Փարաջանովը, որի «Նռան գույնը», «Մոռացված նախնիների ստվերները», «Սուրամի ամրոցի լեգենդը», «Աշուղ Ղարիբ» և այլ ֆիլմերն արժանացել են տասնյակ մրցանակների, համաշխարհային կինոարվեստի մեծերի բարձր գնահատականին, հունվարի 9-ին կդառնար 96 տարեկան:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՀԽՍՀ և ՈՒԽՍՀ ժողովրդական արտիստ Ս. Փարաջանովի ծննդյան օրը նրա թանգարանի աշխատակիցները ավանդույթի համաձայն այցելում են Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոն` հարգանքի տուրք մատուցելու Փարաջանովի հիշատակին:

Ինչպես մեզ ներկայացրին թանգարանից, մշակույթի այս օջախն այցելուների պակաս չունի: Թանգարան են գալիս արվեստասերներ, որոնք ցանկանում են ծանոթանալ հեղինակի գրական-գեղարվեստական ժառանգությանը, տեսնել Փարաջանովի ստեղծած հետաքրքիր ու յուրօրինակ կոլաժները, տիկնիկները, նրան պատկանող բազմաթիվ անձնական իրերը:

Թանգարանում ցուցադրվում է նաև ռեժիսորի «Նռան գույնը» ֆիլմի վերականգնված տարբերակը և Պատրիկ Կազալսի` Փարաջանովին նվիրված փաստավավերագրական կինոնկարը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan