Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի ելույթներով

Չինացի հանդիսատեսը տպավորված ու հիացած է եղել Հայաստանի ազգային Ֆիլհարմոնիկ նվագախմբի կատարումներով և երաժշտական կոլեկտիվին ընդունել է աննախադեպ ջերմությամբ:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը 10 համերգով վերջին օրերին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարբեր քաղաքներում էր: Կոլեկտիվի՝ չինական առաջին շրջագայությունն անցել է մեծ հաջողությամբ:

Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը շեշտում է՝ շրջագայությունն անցկացվել է Շանհայ, Շենժեն, Ուսի, Չանշույ, Չանչժոու, Լիշույ, Սյամին, Ուհան, Պեկին քաղաքներում:

Խաչատրյանի «Դիմակահանդես» սյուիտից մինչև Չայկովսկու «Շչելկունչիկ» սյուիտ, Մոցարտի Կլարնետի կոնցերտից (մենակատար՝ Թոնի Շեն) մինչև Պրոկոֆև՝ «Ռոմեո և Ջուլիետ». 10 համերգը շրջանակում ՀԱՖՆ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ չինացի ունկնդրին ներկայացվել են հայ, ռուս և արևմտաեվրոպացի կոմպոզիտորների ինքնատիպ գործերը:

«Եվ որ հատկապես կարևոր է՝ համերգներին հնչել է հայ կոմպոզիտորների գրված երաժշտությունը: Որպես Ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ՝ ազգային արժեք ներկայացնող կոլեկտիվ, մեզ համար կարևոր է տարածել հայ երաժշտությունն ամբողջ աշխարհում՝ այդպիսով ապահովելով նաև մեր երաժշտության հանրահռչակումը»,-նշում է Արման Պադարյանը՝ հավելելով, որ կոլեկտիվը չինական բոլոր քաղաքներում աննախադեպ ընդունելության է արժանացել:

Չինաստանում կայացած հյուրախաղերը կազմակերպվել էին Չինաստանի Armstrong International Music և Անգլիայի Wright Music Management գործակալությունների միջնորդությամբ, ՀՀ ԿԳՄՍ և ԱԳ նախարարությունների, ՀԲԸՄ-ի, «Իմ քայլը» հիմնադրամի, Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում ՀՀ դեսպանության՝ ի դեմս ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մանասարյանի, և այլ բարերարների աջակցությամբ:

Այս հյուրախաղերի կազմակերպումը հայ-չինական բարեկամության ամրապնդմանն ուղղված ևս մեկ կարևոր քայլ էր, որն, անկասկած, կունենա իր հետագա շարունակությունը:

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan