Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Երևանի բոլոր հուշարձան շենքերի հասցեներն ունենք, ամեն տեղ գնալու և իրազեկելու ենք, սա մեր պատմությունն է, պիտի պահպանենք, ուրիշ տարբերակ չունենք․ Նարինե Թուխիկյանը՝ իրազեկման նախաձեռնության մասին

Երևանի բոլոր հուշարձան շենքերի հասցեներն ունենք, ամեն տեղ գնալու և իրազեկելու ենք, սա մեր պատմությունն է, պիտի պահպանենք, ուրիշ տարբերակ չունենք․ Նարինե Թուխիկյանը՝ իրազեկման նախաձեռնության մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Երևանի բոլոր հուշարձան շենքերի հասցեներն ունենք, ամեն տեղ գնալու և իրազեկելու ենք, սա մեր պատմությունն է, պիտի պահպանենք, ուրիշ տարբերակ չունենք․ Նարինե Թուխիկյանը՝ իրազեկման նախաձեռնության մասին

Մենք այս պահին Երևանի բոլոր հուշարձան շենքերի հասցեներն ունենք, ամեն տեղ գնալու և իրազեկելու ենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Թուխիկյանը՝  ներկայացնելով ԿԳՄՍ-ի, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և ՀՀ կադաստրի կոմիտեի այն նախաձեռնությունը, որով ոչ պաշտոնական քննարկումների միջոցով հասարակության ուշադրությունը կսևեռեն պատմամշակութային ոլորտի առկա խնդիրներին և տարբեր իրավիճակներում դրանց լուծումները գտնելուն։

Պատմամշակութային հուշարձանների մասին իրազեկման արշավը համայնքներից են սկսել, արդեն երեք մարզում եղել են՝ Սյունիք, Վայոց ձոր, Արարատ։ «Համայնքապետների հետ հանդիպումներ ենք ունեցել, և մարզպետները խանդավառությամբ կազմակերպեցին այդ հանդիպումները։ Շատ հաճախ հանդիպումները ոչ միայն հուշարձան շենքերի մասին են, այլ նաև հնավայրի մասին, որի շուրջ աղճատումներ են լինում»,- ներկայացրեց նա։

Նարինե Թուխիկյանը նշեց, որ համայնքների տարածքում աղճատումներ են տեղի ունենում՝ նոր գերեզմանների հայտնվելու տեսքով, որը անթույլատրելի է։ Նա նշեց, որ նման դեպքերում հաճախ համայնքապետները տեղեկացված չեն, որ դա անթույլատրելի է, ըստ նրա՝ նախաձեռնությունը և նախարարությունը այս առումով հետևողական են լինելու։

«Հիմա մենք նաև օրենսդրական փոփոխությունների վրա ենք աշխատում և հակված ենք, որ  իրազեկումից հետո պատժամիջոցները հարակից օրենքներում խստացվեն։
Քաղհասարակության օգնությունն այս հարցում օգտակար լինի։ Սա մեր պատմությունն է, պիտի պահպանենք, ուրիշ տարբերակ չունենք»,- նշեց Թուխիկյանը։

Նա ներկայացրեց, որ նախաձեռնությանն արդեն միացած կամավորներ կան, որոնք կաջակցեն իրազեկման թերթիկները տարածել։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan