Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ

Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նախագահ Սարգսյանը Դավոսում հանդիպել է Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Դավոսում մեկնարկած Համաշխարհային տնտեսական համաժողովի շրջանակում հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության Ազգային խորհրդի նախագահ Իզաբել Մորեի հետ, որը նաև Հայաստան-Շվեյցարիա խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավարն է։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ջերմությամբ հիշելով շուրջ երկու տարի առաջ Հայաստան կատարած իր այցը՝ Իզաբել Մորեն նշել է, որ Հայաստանն ու Շվեյցարիան պատմականորեն ձևավորված բարեկամական հարաբերություններ ունեն։

Հանրապետության նախագահը և Շվեյցարիայի Ազգային խորհրդի նախագահն անդրադարձել են հայ-շվեյցարական հարաբերությունների օրակարգին, կարևորել են ակտիվ միջխորհրդարանական համագործակցության դերը, ինչպես նաև մտքեր փոխանակել նորագույն տեխնոլոգիաների ու նորարարությունների, գիտատեխնիկական, սննդի անվտանգության ոլորտներում փոխգործակցության զարգացման հնարավորությունների ու համատեղ ծրագրերի իրականացման շուրջ։

Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային խնդիրների վերաբերյալ։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan