Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ծախսելով 271 մլն դրամ՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն. վարչապետը՝ ամանորյա ծախսերի մասին

Ծախսելով 271 մլն դրամ՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն. վարչապետը՝ ամանորյա ծախսերի մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ծախսելով 271 մլն դրամ՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ 307 մլն. վարչապետը՝ ամանորյա ծախսերի մասին

Ամանորյա միջոցառումների կազմակերպման Երևանին հատկացված 271 մլն դրամի դիմաց այդ օրերին Հայաստանում կատարվել է 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Դրա արդյունքում պետբյուջե  կմուտքագրվի նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամի հարկ:

Այս մասին ամանորյա ծախսերի թեմայով իր «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում «Զրույց քաղաքացու հետ» ֆորմատով հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Կառավարությունը 271 մլն դրամ հատկացրեց Երևանում ամանորյա տոնակատարությունների համար: Եվ դրա նպատակն էր զբոսաշրջիկների, քաղաքացիների համար Ամանորը Երևանում անցկացնելն ավելի գրավիչ դարձնելը: Ունենք որոշակի տվյալներ և կարող ենք ասել, որ դեկտեմբերի 28-հունվարի 6-ն ընկած ժամանակում նախորդ տարվա համեմատ ունեցել ենք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: Կարող ենք ենթադրել, որ նաև 271 մլն դրամ գումար ծախսելով է, որ կարողացել ենք ապահովել այդ 9 մլրդ ավելի դրամաշրջանառությունը: Դրանից մոտ 4 մլրդը տեղի է ունեցել ՀՀ մարզերում: Այս իրավիճակի վերլուծությունն ասում է, որ 271 մլն դրամ ծախսել ենք Երևանում Ամանորը գրավիչ դարձնելու համար, դա ակնհայտորեն մեր շատ քաղաքացիների և զբոսաշրջիկների մղել է ամանորյա օրերին գալ Երևան: Երևան գալով, մեկ-երկու միջոցառումների այցելելով նրանց մի մասն այցելել է նաև մարզեր, գուցե իրենց հարազատներին, գուցե տեսարժան վայրեր դիտելու համար»,- ասաց վարչապետն ու նշեց՝ հունվարի 2-ին, երբ գնացել է Սևանավանք, զարմացել է, թե ինչ մեծ թվով օտարերկրյա զբոսաշրջիկներ են եկել Սևան Սևանավանքը դիտելու:


Վարչապետը նկատեց՝ այդ գումարը գեներացվել է նաև փոքր կրպակների և  տնտեսավարողների աշխատանքի արդյունքում, նա շեշտեց՝ ընդ որում, նշված թվում տաքսու վարորդների շրջանառությունը հաշվված չէ: Նա նշեց՝ այդ միջոցով աշխատանք ունեցող՝ փոքր բիզնես ունեցող մարդկանց օգնել են, որ նրանք հավելյալ եկամուտներ գեներացնեն: «Այսինքն՝ մենք 271 մլն դրամ ծախսելով՝ Հայաստան բերեցինք հավելյալ 9 մլրդ  307 մլն դրամ: Բայց կա շատ ավելի կարևոր արձանագրում, ամենամեղմ հաշվարկների արդյունքում այդ 9 մլրդ 308 մլն դրամ հավելյալ առևտրաշրջանառության արդյունքում գեներացվելու է մոտավորապես, ինձ ասում են, որ նվազագույն հաշվարկներով 325 մլն դրամի հարկ: Այսինքն՝ այդ 9 մլրդ դրամի առևտրաշրջանառության մեջ ներգրավված ընկերությունները վճարելու են 325 մլն դրամի հարկ: Այն գումարը, որը մենք դեկտեմբերին ծախսեցինք, առնվազն կրկին վերադառնալու է պետբյուջե և մի բան էլ ավելիով։ Եվ սրանով բազմաթիվ գործարարներ, շատ մեծ թվով անհատ ձեռնարկատերեր օգտվեցին այս դրամաշրջանառությունից և պետության կատարած 271 մլն դրամի ծախսի շնորհիվ հավելյալ օգուտներ գեներացնելու հնարավորություն ստացան»,-ասաց վարչապետը:

Անդրադառնալով այն քաղաքացիների մտահոգություններին, թե արդյոք ճի՞շտ էր այդ 271 մլն դրամ ծախսելը, միջոցառում կազմակերպելը, վարչապետը նշեց՝ այդ տվյալները տեսնելով ավելի մասշտաբային պետական ծախսեր պետք է անեն Ամանորի հետ կապված, որպեսզի ավելի շատ հարկեր գեներացնեն, ՀՀ քաղաքացիների համար ավելի շատ հնարավորություն ստեղծեն, որ աշխատեն ու իրենց աշխատանքով վաստակեն:

Վարչապետ նշեց՝ այդ կոնկրետ օրինակով ուզում է ցույց տալ, թե ինչ նկատի ունեն՝ ասելով, որ կառավարության քաղաքականությունը լինելու է աշխատանքի քաջալերման քաղաքականություն, ներառական տնտեսական աճի քաղաքականություն: «Մենք յուրաքանչյուր լումայի ծախսը պետք է կազմակերպենք այնպիսի մեծ շրջագծով, որ դա հնարավորինս մեծ թվով մարդկանց օգուտ տա, և դրա արդյունքում պետբյուջեից ծախսված փողը վերադառնա պետբյուջե: Պետբյուջեից ծախսվող գումարն հունվարին ամբողջովին պետբյուջե վերադառնալը, ըստ էության ստացվեց, որ մենք 0 լումայի կորուստ ունենալով ՀՀ-ում ապահովեինք 9 մլրդ 307 մլն դրամի հավելյալ շրջանառություն»,-ասաց նա:

Արագածոտնում այդ օրերին ապահովվել է 268 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն, ընդ որում այստեղ նախորդ տարվա նույն ժամանակի համեմատ ՀԴՄ կտրոնների շրջանառությունն աճել է 91 տոկոսով: Արարատի մարզում եղել է 254 մլն դրամի հավելյալ շրջանառություն, Արմավիրի մարզում՝ 1 մլրդ 777 մլն դրամի հավելյալ շրջանառություն, Գեղարքունիքում՝ 228 մլն դրամի, Լոռիում՝ 249 մլն դրամի հավելյալ առևտրարջանառություն, Կոտայքում՝ 416 մլն դրամի հավելյալ առևտրաշրջանառություն, Շիրակում՝ 342 մլն դրամ, Սյունիքում՝ 124 մլն դրամի, Վայոց ձորում՝ 108 մլն դրամի,  Տավուշում՝ 79 մլն դրամի հավելյալ դրամաշրջանառություն: «Ահա սա է տնտեսական զարգացման և ընդհանրապես զարգացման մեր տրամաբանությունը»,-շեշտեց վարչապետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan