Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում. Նիկոլ Փաշինյան

Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Եթե ուզում են ՀՀ շուկաներում միս վաճառել, ապա սպանդանոցներ պետք է կառուցվեն նաև Արցախում. Նիկոլ Փաշինյան

Այսօր ԱԺ-ի հերթական նիստի ժամանակ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Սարգիս Ալեքսանյանն անդրադարձավ սպանդանոցներ կառուցելու և կենդանիների մորթը սպանդանոցում իրականացնելու խնդրին` վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցնելով, թե ինչպե՞ս պետք է Արցախի Հանրապետությունից մսամթերք ընդունել, և արդյո՞ք Արցախում համայնքապետարաններն իրավունք ունեն իրենց նախաձեռնությամբ սպանդանոց կառուցել:

Նիկոլ Փաշինյանը նշեց, որ առաջինը պետք է հիշել` հուլիսի 1-ից հետո այս թեմայով խոսակցություն պետք է լինի: «Մեր շուկայում հուլիսի 1-ից հետո այլևս 5-րդ ձև կոչվող սերտիֆիկատ չունեցող ոչ մի մսամթերք չի վաճառվելու: Եթե ուզում են հայաստանյան շուկայում իրենց միսը վաճառվի, ապա Արցախի Հանրապետությունն էլ խնդիրն արդեն հայելային ձևով պետք է կարգավորի»,- ասաց նա և պատասխանելով համայնքներում սպանդանոցներ կառուցելու հարցին` ասաց, որ համայնքները տնտեսական գործունեություն ծավալել չեն կարող:

Վարչապետը ներկայացրեց, որ փետրվարի 6-ին Կառավարության նիստում կանդրադառնան և կընդլայնեն ֆինանսական հնարավորությունները: Նա նաև նշեց, որ որոշման մեջ ինչպես սպանդանոցների կառուցման հարցն է, այնպես էլ կենդանիների տեղափոխմանը, ինչի համար համապատասխան տրանսպորտ տրամադրվի:

Անդրադառնալով թեմային, որ օրինակ` դժգոհություններ կան այն հարցի շուրջ, որ սպանդ իրականացնողը գումար պետք է վերցնի, Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նման գործելաոճը հիմա էլ է առկա: Վարչապետը նաև հավելեց, որ Հայաստանում ասֆալտի վրա միս վաճառելու պրակտիկան պետք է բացառվի, սա այլընտրանք չունի:

Հիշեցնենք, որ 2019 թ. օգոստոսի 1-ից հանրային սննդի կետերի, իսկ 2020թ. հունվարի 15-ից արդեն սննդի շղթայի բոլոր օպերատորների համար թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջը կլինի պարտադիր:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan