Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը

Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պարտադիր սպանդանոցային մորթի պահանջը հետաձգվում է մինչև հուլիսի 1-ը

ՀՀ կառավարությունը մտադիր է մինչև հուլիսի 1-ը հետաձգել պարտադիր սպանդանոցային մորթի վերաբերյալ իր որոշման կատարման նկատմամբ խիստ վերահսկողության իրականացումը` բացառությամբ Երևանի սուպերմարկետների և հանրային սննդի վարերի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին ՀՀ ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք առաջարկում ենք հետևյալը. այսօր խորհրդակցություն ենք անցկացրել և տվել եմ կոնկրետ հանձնարարական` մինչև սույն թվականի փետրվարի 6-ը կառավարությունը կդիտարկի սուբսիդավորվող վարկերի և լիզինգային ծրագրերում այնպիսի կարգավորումներ անելը, որպեսզի սպանդանոցների կառուցման և անհրաժեշտ տեխնիկայի` այդ թվում տրանսպորտային տեխնիկայի ձեռքբերման համար ստեղծվեն լավագույն պայմաններ: Բացի դրանից, կառավարությունը մարզպետարանների և սննդի անվտանգության տեսչության հետ կձևավորի սպանդանոցների նախընտրելի քարտեզ և կփորձենք առավել հասցեական ֆինանսավորել այն նախագծերը, որոնք այն սփռվածության և հասանելիության խնդիրը լուծելու են: Եթե բողոքող հայրենակիցների համար այս առաջարկը ընդունելի է, ուրեմն մենք պատրաստ ենք տյումինգ անել սուբսիդավորվող վարկերը և լիզինգային ծրագրերը, երկրորդը` մինչև հուլիսի 1-ը հետաձգել` բացառությամբ Երևան քաղաքի սուպերմարկետների և Երևանի ռեստորանային, հանրային սննդի ցանցի, մնացած հատվածում թողնել նույն իրավիճակը` պայմանով, որ հուլիսի 1-ից հետո այդ թեմային չենք անդրադառնալու»,-ասաց վարչապետը:

Կառավարությունը պատրաստ է մինչև փետրվարի 6-ը նաև այլ առաջարկներ լսել, թե էլ ինչ գործիքներով կարող է այդ պրոցեսին աջակցել, կայացել որոշումներ, մինչև մարտի 1-ն այդ ֆինանսավորումները բացել, մինչև հուլիսի 1-ը տալ ժամանակ, որպեսզի քաղաքացիները իրար հետ միանան, գումարը վերցնեն, ներդրումն անեն: Վարչապետը շեշտեց` բայց հուլիսի 2-ից այլևս այդ թեմային ոչ մի դեպքում ոչ մի պատճառաբանությամբ չեն վերադառնալու, ՀՀ-ն պետք է առաջնորդվի ամենաբարձր ժամանակակից ստանդարտներով:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan