Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը

Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը չի բացառում Մյունխենում Ալիևի հետ հանդիպման հնարավորությունը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը փետրվարին Մյունխենի Անվտանգության համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման պայմանավորվածություն չունի, սակայն այդ հնարավորությունը չի բացառում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետ Փաշինյանն այս մասին ասաց Կապանում իր ասուլիսում ՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Մյունխենում, որտեղ համաժողովին պետք է մասնակցի նաև Իլհամ Ալիևը, պլանավորված է հանդիպում:

«Այս պահին հանդիպման պայմանավորվածություն չկա: Հանդիպումը բացառել չի կարելի, քանի որ քննարկումների փուլում են: Եվ ընդհանրապես, եթե չեմ սխալվում, չեմ ասել, որ դեկտեմբերի 20-ին Սանկտ Պետերբուրգում, երբ ԱՊՀ հավաք էր, այդտեղ շփվել ենք: Ես այդ կարգի շփումներն օգտակար եմ համարում»,-ասաց վարչապետը:

Այսինքն՝ եթե լինի առիթ՝ խոսելու, քննարկելու, Փաշինյանը կարծում է, որ դա վնասակար չէ, օգտակար է։

Մյունխենի անվտանգության համաժողովը կկայանա փետրվարի 14-16-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan