Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում խաղաղության հաստատման և Սիրիայում բռնության դադարեցման հարցերը

Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում խաղաղության հաստատման և Սիրիայում բռնության դադարեցման հարցերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփն ու Էրդողանը քննարկել են Լիբիայում խաղաղության հաստատման և Սիրիայում բռնության դադարեցման հարցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և նրա թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի հեռախոսազրույց են ունեցել և քննարկել են Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի, ինչպես նաև Սիրիայում բռնության վերացման անհրաժեշտության մասին հարցերը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը` հղում տալով Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Ջադ Դիրի` Twitter սոցիալական կայքի էջում տեղադրած հայտարարությանը:

«Այսօր Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների ղեկավարները քննարկել են օտարերկրյա միջամտության վերացման և Լիբիայում կրակի դադարեցման ռեժիմի պահպանման անհրաժեշտությունը: Ղեկավարները համաձայնել են, որ Իդլիբի նահանգում (Սիրիա) տեղի ունեցող բռնության գործողությունները պետք է դադարեցվեն»,- նշել է նա:

«Նախագահ Թրամփը նաև ընդգծել է Միջերկրական ծովի արևելյան հատվածում Թուրքիայի և Հունաստանի միջև առկա տարաձայնությունների կարգավորման անհրաժեշտությունը»,- հավելել է Դիրը:

Ավելի վաղ Սիրիայում պատերազմող կողմերի հաշտեցման գծով ռուսական կենտրոնը զինյալների կողմից սիրիական Հալեպին ուղղված հարվածների ֆոնին նախազգուշացրել է ավազակախմբերի կողմից իդլիբյան գոտում քիմիական զենքի օգտագործմամբ սադրանքների նախապատրաստման մասին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan