Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի ուղերձը բանակի օրվա առիթով

Ամենայն Հայոց Կաթողիկոսի շնորհավորական ուղերձ է հղել բանակի օրվա առիթով, այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական կենտրոնը։ Ուղերձը ներկայացնում ենք ստորև․

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքներն ենք բերում մեր հաղթական բանակի սպաներին ու զինվորներին և համայն մեր ժողովրդին` Բանակի օրվա առիթով:

Շուրջ երեք տասնամյակ առաջ ծանր պայմաններում կազմավորվեց հայոց նվիրական բանակը. ծնվեց ազատամարտի բովից, հասունացավ ու կերտվեց մեր քաջարի հայորդիների աննկուն պայքարով ու անսպառ ջանքերով: Հայոց բանակի տոնը մեր ողջ ժողովրդի տոնն է` յուրաքանչյուր ընտանիքի և յուրաքանչյուր անձի: Բանակի տոնը նշելով՝ մեր երախտիքն ենք բերում այն նվիրյալ անձանց, որոնք բացառիկ ավանդ են ներդրել Արցախյան հերոսամարտի հաղթանակի, հայրենիքի պաշտպանության և հայոց բանակի կայացման ու զորացման գործում: 

Փառք ենք մատուցում Երկնավորին, որ այսօր մեր բանակը շարունակում է մշտարթուն իր առաքելությունը՝ ի խնդիր հայրենի մեր պետության սահմանների անսասանության և հայրենաբնակ մեր ժողովրդի խաղաղ ու ստեղծագործ կյանքի ապահովության:

Ի խորոց սրտի Մեր աղոթքն ենք վերառաքում առ Բարձրյալն Աստված, որպեսզի Ամենակալ Տերը մշտամնա խաղաղություն շնորհի Հայաստան, Արցախ մեր հայրենիքին և համայն աշխարհին, օրհնի ու զորացնի հայոց մեր բանակի քաջարի սպաներին ու զինվորներին՝ պարգևելով ամրակորով ու անվտանգ ծառայություն՝ հանուն մեր երկրի և մեր ժողովրդի բարօր կյանքի:

Օրհնությամբ`

ԳԱՐԵԳԻՆ Բ

ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ»։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan