Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով

Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում 12 մարդ հոսպիտալացվել է կորոնավիրուսի կասկածով

 Թուրքիայի Կապադովկիայի շրջանում ճամփորդող 10 չինացի զբոսաշրջիկ և Թուրքիայի երկու քաղաքացի հոսպիտալացվել են կորոնավիրուսի կասկածանքով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է Աքսարայի նահանգապետ Ալի Մանտին:

«Հիվանդության ախտանշանները ի հայտ են եկել զբոսաշրջիկներից մեկի մոտ, իսկ որպես նախազգուցնող քայլ զբոսավարը, ավտոբուսի վարորդը և զբոսաշրջիկի հետ կապի մեջ գտնվող ևս 8 մարդ մեկուսացվել են»,-ասել է Մանտին:

Քաղաքացիներից վերցված անալիզները ուղարկվել են Թուրքիայի առողջապահության նախարարություն: Մինչ անալիզների արդյունքները ստանալը, զբոսաշրջիկները կլինեն տեղական հիվանդանոցի հատուկ ինֆեկցիոն բաժանմունքում:

ՉԺՀ-ի առողջապահության պետական կոմիտեի վերջին տվյալների համաձայն՝ Չինաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակված հիվանդների ընդհանուր թիվը հասել է 4515-ի, որոնցից 106-ը մահացել են: Չինաստանից դուրս վարակի դեպքեր են գրանցվել Հոնկոնգում, Մակաոյում, Թայվանում, Թաիլանդում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, ԱՄՆ-ում, Կանադայում, Վիետնամում, Սինգապուրում, Նեպալում, Ֆրանսիայում, Ավստրալիայում, Մալայզիայում և Գերմանիայում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan