Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բացվեց Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներն այսուհետ Ապրիլյան պատերազմի հերոս, Մարտակերտում նահատակված կապիտան Արմենակ Ուրֆանյանին կհիշեն, նրա մասին կխոսեն հենց հերոսի անունը կրող սրահում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հունվարի 28-ին՝ կապիտան Ուրֆանյանի ծննդյան և Հայոց բանակի կազմավորման օրվա առիթով կենտրոնում բացվեց հերոսի անվան սրահը:

«Այսօր լրանում է մեր հերոսի 30-ամյակը: Իր սխրանքով նա մեր ժողովրդին պարգևել է արժանապատվություն ու խաղաղություն, ազատություն և անկախություն»,-ասաց Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում հերոսների անունով սրահների բացումն արդեն ավանդույթ է դարձել: Մի առիթով խնդրել են հերոս Ռոբերտ Աբաջյանի ծնողների թույլտվությունն ու նրա անվան սրահ բացել, հետո նոր մարտահրավեր սահմանել՝ բացելու Արմենակ Ուրֆանյանի անունը կրող սրահ:

«Թույլտվություն վերցրեցինք տիկին Համեստից՝ Արմենակ Ուրֆանյանի մորից՝ անվանակոչելու այս սրահը: Այսօր ևս նոր մարտահրավեր կա, բացել սրահ Քյարամ Սլոյանի, Անդրանիկ Զոհրաբյանի անունով: Տա Աստված, որ սրահներ բացելու անհրաժեշտությունը չլինի, բայց տղաների անունները պետք է հավերժ կապված լինեն այս բժշկական տաճարի հետ, այն վայրի հետ, որտեղ իրենց զինակիցները հաղթահարում են իրենց բաժին ընկած փորձությունը»,-ասաց Մուրադյանը:

Կենտրոնի այգում կտնկվի նաև Ուրֆանյանի սիրելի ծառը՝ բալենին: «Այսպիսի ծառերով է հարստանալու ուսանողական համալիրը, որտեղ ուսանողները տեսնում են, թե ինչ է նշանակում հայրենասիրությունն ու երկրին սիրելը»,-ասաց Մուրադյանը:

«Հիմա այստեղ իմ Արմենակի օթևանն է: Դա ինձ ավելի է կապելու այս կենտրոնի հետ: Սա մեծ պատիվ է թե իմ, թե իմ տղայի համար: Ոչ միայն սա, նաև նրան նվիրված շատ այլ միջոցառումները ևս մեծ սփոփանք են ծնողին: Իմ տղան ու իր ընկերներն իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի, հանուն հայ ազգի, և այսօր այդ տղաներին արժևորում են»,-ասաց Արմենակի մայրը՝ Համեստ Ներսիսյանը:

Նա նշեց՝ սիրում է բույսեր մշակել, այդպիսով որդու շունչն է զգում: «Վերջին անգամ Վալենտինի տոնի կապակցությամբ Արմենակը որոշել էր վարդեր նվիրել նշանածին: Ես ասացի, որ վարդերը շուտ թոշնում են, խորհուրդ տվեցի հողի ծաղիկներ նվիրել: Ու ինքը որոշեց տնային ծաղիկներ նվիրել Գոհարիկին: Եվ այդ ծաղիկներն այդպես էլ մինչև հիմա կան: Ու ես սկսեցի բույսեր մշակել՝ տղայիս շունչը զգալու»,-պատմեց նա:
Եռաբլուրում Արմենակի հուղարկավորությունից հետո նկատել է, որ նրա գերեզմանի վերևում բալենի է: Ինքն էլ բալ շատ էր սիրում: Այդպես որոշել է խնդրել, որ բալի ծառ տնկեն այգում:

Հերոսի մայրը շեշտեց՝ սպան բանակի ողնաշարն է, պետք է գնահատել, կոչ արեց կառավարությանը հիմա ծառայություն իրականացնող սպաների, նրանց ընտանիքների նկատմամբ ավելի ուշադիր լինել, սոցիալական պայմաններ ստեղծեն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan