Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանի ԱԳ նախարարությունը դատապարտել Է ԱՄՆ-ի նոր պատժամիջոցները

Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհիի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցները չեն ազդի երկրի միջուկային ծրագրի վրա, ինչը հաստատել Է Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Աբաս Մուսավին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
ԱՄՆ-ը հունվարի 30-ին ընդլայնել Է Իրանի դեմ սահմանված պատժամիջոցները, սահմանափակիչ միջոցներ են ձեռնարկվել ԻԱԷԿ-ի ղեկավար Ալի Աքբար Սալեհիի եւ բուն կազմակերպության նկատմամբ: Այժմ ԱՄՆ-ի տարածքում նրանց ակտիվները, ընդհանուր կանոնների համաձայն, սառեցված են: Բացի այդ, նրանց հետ երրորդ անձանց բոլոր գործարքները երկրորդային պատժամիջոցների օբյեկտ են:
«Պարոն Սալեհին առաջնակարգ գիտնական Է ու քաղաքական գործիչ, նրա դեմ պատժամիջոցները կապված են ԱՄՆ-ի հուսահատության հետ եւ ոչ մի կերպ չեն ազդի Իրանի խաղաղ միջուկային ծրագրի առաջընթացի վրա»,- ասված Է Մուսավիի հայտարարության մեջ, որը դատապարտել Է պատժամիջոցները:
Նրա խոսքով՝ Թեհրանի վրա «առավելագույն ճնշման» քաղաքականությունը «վաղուց փակուղի Է մտել»:
ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն հունվարի 30-ին հայտարարել Է, որ Թեհրանի վրա տնտեսական ճնշում գործադրելը կարող Է ստիպել Իրանի ժողովրդին որոշումներ ընդունել երկրի քաղաքականությունը փոխելու համար: «Մենք կարծում ենք, որ Իրանին փողեր ու հարստություններ ստանալու հնարավորությունից զրկելը ճիշտ միջոց Է ստիպելու նրանց ընդունել ոչ դյուրին որոշումներ, որպեսզի ժողովուրդը կարողանա հնարավորություն ստանալ փոխելու այն ռեժիմի բնույթն ու գործելակերպը, որն այդքան վատ Է ծառայում Իրանում ապրող 80 մլն մարդու»,- ասել Է Փոմպեոն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan