Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանն սպառնացել Է նոր ռազմական գործողություն սկսել Սիրիայում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հունվարի 31-ին վերստին հայտարարել Է Սիրիայի Իդլիբի ապաԷսկալացիայի գոտում հարձակումները կանխելու Անկարայի պատրաստակամության մասին, ըստ որի վարկածի Սիրիայի բանակի հարձակումների հետեւանքով զոհվում են խաղաղ բնակիչներ: Այս պնդմամբ Թուրքիայի ղեկավարը հունվարի 31-ին հանդես Է եկել Անկարայում, հեռարձակումը վարել Է NTV հեռուստաալիքը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Եթե Իդլիբում իրադրությունը չնորմալանա, ապա մենք կանցնենք գործողությունների: Մենք չենք վարանի դրա համար անել այն ամենը, ինչ կպահանջվի, այդ թվում՝ ռազմական ուժ կգործադրենք»,- ասել Է Էրդողանը:
Նա նաեւ հիշեցրել Է, որ «Թուրքիան չի կարող անտարբեր մնալ Սիրիայի, այդ թվում՝ Իդլիբի իրադրության նկատմամբ»:
Ավելի վաղ Reuters գործակալությունը, վկայակոչելով Էրդողանին, հայտնել Է Սիրիայում նոր ռազմական գործողություն սկսելու Թուրքիայի պատրաստակամության մասին Իդլիբում իրադրության սրվելու պատճառով:
Հունվարի 30-ին Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդն Էրդողանի նախագահությամբ կայացած նիստի արդյունքներով, որը տեւել Է չորսուկես ժամ, հայտարարել Է, որ Անկարան մտադիր Է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել, որպեսզի դադարեցնի խաղաղ բնակիչների վրա հարձակումները Սիրիայի «Իդլիբ» ապաԷսկալացիայի գոտում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan