Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Էրդողանը Մոսկվայից պահանջել Է «չփորձել կանգնեցնել» Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Էրդողանը Մոսկվայից պահանջել Է «չփորձել կանգնեցնել» Թուրքիայի գործողությունը Սիրիայում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Էրդողանը Մոսկվայից պահանջել Է «չփորձել կանգնեցնել» Թուրքիայի գործողությունը Սիրիայում

Թուրքիան Սիրիայում պատասխան հարվածներ Է հասցրել Իդլիբում թուրք զինվորականների դիրքերի գնդակոծումից հետո: Այդ մասին հայտնել Է Bloomberg գործակալությունը՝ վկայակոչելով երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Էրդողանի խոսքով՝ F-16 ինքնաթիռները Սիրիայում հարվածներ են հասցրել 46 թիրախի: «Թուրքիան հզոր հարվածով Է պատասխանել Իդլիբում տեղի ունեցած գնդակոծությանը եւ այսուհետեւ այդպես Է վարվելու»,- հայտարարել Է Թուրքիայի նախագահը: Անկարայի գնահատմամբ, գրոհի հետեւանքով զոհվել են 30-35 սիրիացի զինծառայողներ: Բացի այդ, ինչպես նշում Է Bloomberg-ը, Էրդողանը հայտարարել Է, որ Իդլիբի իրադրության կապակցությամբ կարող Է խոսել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Գործակալության տվյալներով՝ Էրդողանը նաեւ կոչ Է արել ռուսական կողմին՝ «չփորձել կանգնեցնել Թուրքիայի գործողությունը, որն ուղղված Է միայն սիրիական ռեժիմի դիրքերի դեմ»: Ավելի վաղ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել Է, որ առնվազն չորս թուրք զինծառայող Է զոհվել, եւս ինը՝ վերքեր ստացել Սիրիայի Իդլիբի նահանգում նրանց դիրքերի գնդակոծման հետեւանքով: Ինչպես պնդում Է Անկարան, թուրք զինվորականները գնդակոծվել են սիրիական բանակի կողմից Սերակիբ բնակավայրի շրջանում: Ռազմական գերատեսչությունում ճշտել են, որ զինվորներից մեկի վիճակն օրհասական Է: Դամասկոսն առայժմ պաշտոնապես չի մեկնաբանել տեղի ունեցածը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan