Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 36 միլիոն դոլար կհատկացնի. Երկու երկրները ռազմաֆինանսական համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 36 միլիոն դոլար կհատկացնի. Երկու երկրները ռազմաֆինանսական համաձայնագիր են ստորագրել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին 36 միլիոն դոլար կհատկացնի. Երկու երկրները ռազմաֆինանսական համաձայնագիր են ստորագրել

Ուկրաինան և Թուրքիան ռազմաֆինանսական համագորակցության համաձայնագիր են ստորագրել: Այս մասին համապատասխան հայտարարությունը տեղադրված է Ուկրաինայի նախագահ պաշտոնական կայքում, գրում է Газета.ру -ն:

Երկու երկրների ՊՆ ղեկավարները Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ներկայությամբ ստորագրել են ռազմաֆինանսական համագործակցության համաձայնագիրը և ֆինանսական օգնության իրականացման արձանագրությունը:

Ըստ համաձայնագրի՝ Թուրքիան Ուկրաինայի զինված ուժերին կհատկացնի մոտ 36 միլիոն դոլար՝ ռազմական նշանակության թուրքական ապրանքներ ձեռք բերելու համար: 

Ավելի վաղ հայտնել էինք, որ Թուրքիան կշարունակի աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը:

«Ես կրկին կցանկանայի ընդգծել, որ մենք չենք ընդունում Ղրիմի անօրինական բռնակցումը: Մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը»,- ասել է Էրդողանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան կշարունակի ուշադրությամբ հետևել Ղրիմի թաթարների վիճակին: «Ուկրաինայի իշխանությունների հետ միասին մենք շարունակում ենք աջակցություն ցուցաբերել Ղրիմի թաթար-թուրքերին, որոնք այս երկրի վաղեմի բնակիչներն են»,- հավելել է թուրք նախագահը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan