Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում` պահանջելով փոխել ընտրական համակարգը

Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում` պահանջելով փոխել ընտրական համակարգը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վրաստանում ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում` պահանջելով փոխել ընտրական համակարգը

Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների, ոչ կառավարական կազմակերպությունների ներկայացուցիչները և նրանց կողմնակիցները փետրվարի 5-ի առավոտից բողոքի ակցիա են անցկացնում խորհրդարանի շենքի առաջ` պահանջելով փոխել երկրի ընտրական համակարգը: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:

«Մենք սկսել ենք բողոքի ակցիան, և այն չի ավարտվի, մինչև իշխանությունները չկատարեն իրենց խոստումը:  Ընտրությունները պետք է անցկացվեն համամասնական ընտրակարգով, դրա համար մենք մինչև վերջ պետք է պայքարենք: Տեսնում եք, որ խորհրդարանի մոտ ժողովուրդ է հավաքվել, մենք «ամոթի միջանցքներ» ենք կառուցում, որոնցով պատգամավորները ստիպված են անցնել»,- հայտարարել է ակցիայի մասնակիցներից Կակո Լափաուրին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիում 2019 թվականի աշնանից զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել՝ խորհրդարանի կողմից խառը ընտրական համակարգից համամասնականի անցնելու վերաբերյալ սահմանադրական բարեփոխումների ընդունման տապալման պատճառով: Ցուցարարները հայտարարել են, որ իրենք բողոքի ակցիաներ կանեն այնքան ժամանակ, քանի դեռ ընտրությունները չեն անցնի համամասնական ընտրակարգով:

Ավելի վաղ Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահ Բիձինա Իվանիշվիլին նշել էր, որ 2020 թվականի ընտրությունները կանցնեն համամասնական ընտրակարգով, որից հետո հոկտեմբերի վերջին խորհրդարանն անցել է Սահմանադրության մեջ համապատասխան փոփոխություններ անելուն, սակայն իշխող կուսակցությունից շատ պատգամավորներ, որոնք ընտրվել էին մեծամասնական համակարգով, չեն աջակցել այս ծրագրին, ինչի պատճառով այն տապալվել է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan