Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանի զինված ուժերում հայտարարել են, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազային «լուրջ վնասներ են հասցրել» և որ ամերիկյան կողմը երկար ժամանակ չի կարող թաքցնել իրական զոհերի մասին տվյալները

Իրանի զինված ուժերում հայտարարել են, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազային «լուրջ վնասներ են հասցրել» և որ ամերիկյան կողմը երկար ժամանակ չի կարող թաքցնել իրական զոհերի մասին տվյալները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանի զինված ուժերում հայտարարել են, որ Իրաքում ամերիկյան ռազմաբազային «լուրջ վնասներ են հասցրել» և որ ամերիկյան կողմը երկար ժամանակ չի կարող թաքցնել իրական զոհերի մասին տվյալները

ԱՄՆ-ն ստիպված կլինի խոսոտավանել, որ լուրջ կորուստներ է կրել Իրաքի Այն ալ-Ասադ ռազմաբազայի ուղղությամբ արձակված հրթիռային հարվածներից, որտեղ տեղակայված են ամերիկացի զինյալները: Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի ներկայացուցիչ Աբոլֆազլ Շեկարչին: Փոխանցում է РИА Новости-ն:

«Իրաքի վարչապետը տեղեկացված էր մեր գործողությունների մասին, քանի որ մենք բռնակալներ չենք: Ամերիկյան կողմը տեղեկացված չէր, նրանք պատրաստ էին և գիտեին, թե ինչ է նրանց սպասվում: Մենք լուրջ հարված ենք հասցրել: ԱՄՆ-ն ստիպված կլինի խոստովանել կորուստների մասին, չի կարող տեղեկատվությունը երկար ժամանակ թաքցնել»,- ասել է Շեկարչին:

Պենտագոնն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանի կողմից ամերիկյան ռազմաբազայի ուղղությամբ հրթիռակոծության ժամանակ վնասվածք է ստացել 64 զինվորական:

Ավելի վաղ Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է գեներալ Ղասեմ Սոլեյմանիի սպանության համար պատասխան գործողությունների սկսման մասին: Այնուհետև Իրանից հրթիռներ են արձակվել Իրաքի արևմուտքում գտնվող «Այն ալ-Ասադ» և Էրբիլի ռազմաբազայի ուղղությամբ, որտեղ գտնվում է ամերիկյան զորակազմը: Ավելի ուշ իրանական Press TV հեռուստաալիքը հայտնել էր, որ Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների հրթիռակոծման հետևանքով 80 մարդ է զոհվել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan