Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով

Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բարեկենդանը Հայաստանում կնշվի մեծ տոնակատարություններով

Ուրախություն և զվարճանք խորհրդանշող Բարեկենդանի տոնի շրջանակում Երևանում հետաքրքիր տոնակատարություններ են սպասվում` համերգային ծրագրեր, ցուցահանդես-վաճառք, ազգագրական երգ ու պար:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արարատյան հայրապետական թեմի (ԱՀԹ) առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու և ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանը շեշտեց, որ Բարեկենդանի տոնը նշվում է փետրվարի 23-ին, իսկ փետրվարի 24-ին սկսվում է Մեծ պահքը:

«Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները՝ բացի բարու և չարի, գիտության ծառի պտուղից: Ադամն ու Եվան ճաշակեցին այդ պտուղը, ինչի հետևանքով  արտաքսվեցին դրախտից: Պահքի ամենամեծ խորհուրդն այն էր, որ արգելված էր պտուղն ուտելը: Մեծ պահքը բաղկացած է յոթ կիրակիից, և Բարեկենդանին հաջորդող կիրակին արտաքսման կիրակին է»,-պատմեց նա:

Տեր Պետրոսի խոսքով` հայ ժողովուրդը հիմնականում Մեծ պահքը զուգորդում է սննդակարգի փոփոխության հետ, այնինչ Մեծ պահքի շրջանում ոչ միայն պետք է հրաժարվել որոշ կերակրատեսակներից, այլև` վատ սովորություններից` շատախոսությունից, հայհոյանքներից, ստից, գողությունից և այլ մեղքերից: «Եթե սննդակարգից հանում ես որոշ կերակրատեսակներ, բայց չես հրաժարվում վատ սովորություններից, ամեն բան անօգուտ է դառնում: Ի տարբերություն Մեծ պահքի, Բարեկենդանին խրախուսվում են խրախճանքները, ուրախությունները: Ժամանակին գյուղերում մեծ տոներ են կազմակերպել: Այդ ամենը վերականգնելու համար մեր թեմի երիտասարդները Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ փետրվարի 23-ին ժամը 13:00-ին կհավաքվեն առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու մոտ, որտեղ ելույթներ են ունենալու ազգագրական խմբեր, տարբեր վարչական շրջանների մշակույթի կենտրոնների սաներ: Եկեղեցուց շարժվելու ենք դեպի Ազատության հրապարակ, որտեղ մեծ միջոցառում է նախատեսվում»,-տեղեկացրեց Տեր Պետրոսը և հավելեց, որ կանցկացվեն կոխի ցուցադրական մրցաշար, ազգային խաղեր, թատերական ներկայացումներ, ելույթներ կունենան ազգագրական պարային խմբեր, որոնք կներկայացնեն Բարեկենդանին նվիրված ծեսեր:

Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանն ընդգծեց, որ հանրության մասնակցությունը տոնին մշտապես շատ մեծ է լինում: «Մարդիկ մեծ ոգևորությամբ են մասնակցում Բարեկենդանին, սպասում դրան: Բարեկենդանի տոնակատարությունները ամրապնդվել են հանրության շրջանում: Ժողովուրդը պահանջատեր է դարձել: Մեզ հաճախ են զանգահարում, ճշտում, թե երբ և ինչ միջոցառումներ ենք նախաձեռնելու: Այն իրապես սիրելի տոն է դարձել հանրության համար»,-նշեց Տեր Պետրոսը և բոլորին հրավիրեց մասնակցելու տոնին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan