Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել Է 17 տարվա բանտարկության

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել Է 17 տարվա բանտարկության
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել Է 17 տարվա բանտարկության

Սեուլի Բարձրագույն դատարանը Կորեայի Հանրապետության նախկին նախագահ Լի Մյոն Բաքին (2008 – 2013 թվականներ) մեղավոր Է ճանաչել դրամական միջոցներ յուրացնելու եւ առանձնապես խոշոր չափով կաշառքներ ստանալու մեջ: Ինչպես փետրվարի 19-ին հայտնել Է Yonhap գործակալությունը, երկրի նախկին ղեկավարի համար խափանման միջոց Է ընտրվել բանտարկությունը՝ 17 տարի ժամկետով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, 78-ամյա Լի Մյոն Բաքին պարտավորեցրել են տուգանք մուծել շուրջ 15,7 միլիոն դոլար ընդհանուր գումարով: Նրան կալանքի տակ են վերցրել դատարանի դահլիճում: Դատախազությունը պետության նախկին ղեկավարին կասկածում Էր նախագահ եղած ժամանակ DAS ավտոմոբիլային պահեստամասեր արտադրող ընկերության միջոցների յուրացման մեջ, որի խոշորագույն բաժնետեր Էր Լի Մյոն Բաքը, ինչպես նաեւ Samsung Electronics-ից կաշառքներ ստանալու մեջ: Լի Մյոն Բաքն ավելի վաղ պատիժ Էր կրում կոռուպցիայի եւ կաշառակերության մի շարք մեղադրաքների համար: 2018 թվականի մարտի 22-ին նա կալանավորվել Էր, իսկ նույն թվականի հոկտեմբերի 5-ին Սեուլի Բարձրագույն դատարանը նրան դատապարտել Էր 15 տարվա ազատազրկման, սակայն 2019 թվականի մարտին նա գրավով ազատ Էր արձակվել բանտից՝ նկատի առնելով առողջական վիճակի վատթարացումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan