Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պետգնումներում ՓՄՁ-ների ներգրավումից մինչև թափանցիկության բարձրացում. ԱԺ-ն լսումներ է անցկացնում

Պետգնումներում ՓՄՁ-ների ներգրավումից մինչև թափանցիկության բարձրացում. ԱԺ-ն լսումներ է անցկացնում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պետգնումներում ՓՄՁ-ների ներգրավումից մինչև թափանցիկության բարձրացում. ԱԺ-ն լսումներ է անցկացնում

ՀՀ ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արտակ Մանուկյանը կարևորում է պետական գնումների համակարգում ՓՄՁ-ների հետաքրքրության աճը, բողոքարկման համակարգի կատարելագործումն ու հաշվետվողականության բարձրացումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Մանուկյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ-ում հանձնաժողովի կողմից կազմակերպված «Պետական գնումների համակարգի հիմնախնդիրները եւ դրանց լուծման ուղիները» թեմայով խորհրդարանական լսումներին:

«Կանաչ գնումները ԵՄ երկրների և տարբեր համաձայնագրերով կարևորվում են: Մեր օրենսդրությունն էլ, կարծես թե, դրա մասին խոսում է, օրինակ՝ որոշակիորեն անդրադառնում է պետական գնումներով էներգաարդյունավետության ապահովմանը, այնուամենայնիվ, այդ համալիր փաթեթները չկան»,-ասաց Մանուկյանը:

Նա նշեց՝ պետք է նաև ապահովեն ավելի լավ մրցակցային միջավայր, պետք է նպաստեն, որ համակարգն ավելի գրավիչ դառնա: Պատգամավորը կարևորեց նաև  բողոքարկման համակարգի կատարելագործումը: «Ես անձամբ մոնիտորինգ եմ արել, տեսել եմ, որ համանման բողոքի մասով բողոքը քննող նույն անձը հաճախ տարբեր որոշումներ է կայացնում: Հարց է առաջանում, թե որն է այն ռացիոնալ հիմքը, որ մենք կարողանանք զսպել ինչ-ինչ գայթակղությունները»,-ասաց նա:

Մանուկյանը կարևորեց նաև հաշվետվողականությունն ու թափանցիկությունը: «Այս մասով բավականաչափ մեծ աշխատանք կա, ամեն ինչ ավտոմատացնելու գայթակղությունը մեծ է, բայց տվյալների մուտքագրման որակը, իմ կարծիքով, դեռևս մնում է խնդրահարույց»,-ասաց Մանուկյանն ու նշեց՝ քննարկմանն այդ հարցադրումներին ևս կանդրադառնան:

Պատգամավորը նաև նկատեց՝ ՓՄՁ-ների կողմից գնումների համակարգի նկատմամբ ցածր հետաքրքրվածություն կա: Նա կարևորեց այս ուղղությամբ տարվող քայլերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan