Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ջերմ ու անվերջ ծափահարություններով

Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ջերմ ու անվերջ ծափահարություններով
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բախի «Չարչարանքներ ըստ Հովհաննու» ստեղծագործությունն ընդունվեց ջերմ ու անվերջ ծափահարություններով

 Յոհան Սեբաստիան Բախի հանճարեղ «Չարչարանքներ ըստ Հովհաննու»  ստեղծագործությունը երկար դադարից հետո հնչեց Հայաստանում՝ արժանանալով բուռն ու անվերջ ծափահարությունների: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը փետրվարի 21-ին ներկայացրեց բացառիկ համերգ: Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը անցկացված երեկոյին Բախի այս հանճարեղ գործը կատարեցին Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը և Գերմանիայից մեր երկիր ժամանած Theodor Schüz Ensemble-ն ու իր երաժիշտները՝ դիրիժոր Ֆիլիպ Ամելունգի (Գերմանիա) ղեկավարությամբ:

Ամելունգը, ով առաջին անգամ էր մեր երկրում, խոստովանեց, որ շատ տպավորված էր նվագախմբի և երգչախմբի հետ աշխատանքից: Նա շեշտեց՝ ինքն է ընտրել ստեղծագործությունը անսամբլի հետ, և ցանկացել հենց այս գործը կատարել մեր երկրում: Ի դեպ, գործը երևանյան բեմում հնչեց օրիգինալ լեզվով՝ գերմաներենով: Գերմանացի դիրիժորն առանձնահատուկ շեշտեց, որ հայկական և գերմանական երաժշտախմբերը քրտնաջան աշխատել են՝ նման արդյունքի հասնելու համար: Նա առանձնահատուկ կարևորեց այն հանգամանքը, որ ելույթի ընթացքում արտիստները ոչ թե կանգնած էին յուրաքանչյուրն իր կոլեկտիվի կողքին, այլ սփռված էին ամբողջ բեմով՝ այդպիսով ստեղծելով յուրատեսակ միասնություն:

Հանդիսատեսը շատ ջերմ ընդունեց երկու ժամանոց գործի կատարումը: Մի քանի րոպե տևողությամբ հոտնկայս ու անվերջ ծափահարությունները համերգի հաջողված լինելու ապացույցն էին: Ի դեպ, համերգին ներկա էր նաև կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը:

«Չարչարանքներ ըստ Հովհաննու» գործը արևմտաեվրոպական երաժշտության գագաթներից է: Այն ինքնատիպ ելևէջներով ներկայացնում է Հիսուսի չարչարանքները, անդրադարձ է կատարում Աստվածաշնչյան դրվագներին: Գործն առաջին անգամ հնչել է 1724 թվականին: Բախն այն մի քանի անգամ վերախմբագրել է: Հայաստանում այն վերջին անգամ հնչել է 1999 թվականին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan