Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան

2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
2020 թվականին նախատեսվում է վերանորոգել ավելի քան 500 կմ. Տիգրան Ավինյան

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրել է, որ այս տարի պատրաստվում են վերանորոգել ավելի քան 500 կմ ճանապարհ:

Նա նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ օրինակ, Ապարանից Չքնաղ գյուղ մոտ 8,5 կմ է, իսկ Չքնաղից Թթուջուր՝ 2,5 կմ, բայց այդ երկու տարածությունները մեքենայով հնարավոր է լինում հաղթահարել նույն ժամանակահատվածում: Այս տարի կլուծվի ոչ միայն Թթուջրի, այլեւ մինչեւ Ձորագլուխ ընկած 5,4 կմ ճանապարհի հարցը:

Նշվում է, որ 2019-ին նորոգվել է 355 կմ ճանապարհ, մինչդեռ նախատեսված էր 330 կմ: Իսկ արդեն 2020-ին նախատեսվում է նորոգել 500 կմ ճանապարհ:

Այս տարի նորոգվելու է մասնավորապես, Երեւանից Իրանի սահման հատվածում 42,8 կմ ճանապարհ, Երեւանից Վրաստանի սահման հատվածում՝ 12 կմ, Մարգարա-Վանաձոր-Տաշիր-Վրաստնի Սահման հատվածում՝ 14 կմ, Ստեփանավանից Վրաստանի սահման հատվածում՝ 13 կմ, Զառիթափից Նախիջեւան հատվածում՝ 14 կմ ճանապարհ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan