Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թրամփը 2,5 մլրդ դոլար Է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Թրամփը 2,5 մլրդ դոլար Է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թրամփը 2,5 մլրդ դոլար Է խնդրել Կոնգրեսից կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը լրացուցիչ 2,5 միլիարդ դոլար Է խնդրել Կոնգրեսից նոր կորոնավիրուսի դեմ պայքարելու համար: Այդ մասին հայտարարության մեջ հայտնել Է Սպիտակ տան վարչաբյուջետային վարչությունը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

«Այսօր վարչակազմը Կոնգրես Է ուղարկում 2,5 միլիարդ դոլարի ֆինանսավորման լրացուցիչ պլան, որպեսզի արագացվի պատվաստանյութի մշակումը, օժանդակվի նախապատրաստման եւ հակազդման գործունեությունը, ինչպես նաեւ անհրաժեշտ սարքավորանքների եւ նյութերի գնումը»,- հայտարարել Է վարչության ներկայացուցիչը, որի խոսքը մեջբերում Է Ռոյթերս գործակալությունը: Թրամփն ինքը հայտարարել Է, որ ԱՄՆ-ում կորոնավիրուսի հետ կապված իրադրությունը վերահսկվում Է:

«Կորոնավիրուսն ԱՄՆ-ում վերահսկողության տակ Է: Մենք շփման մեջ ենք դրա հետ կապված բոլոր երկրների հետ»,- գրել Է նախագահը Twitter-ի իր Էջում: Պետության ղեկավարը հավելել Է, որ Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնը (CDC) Առողջապահության համաշխարհային կազմակերպության հետ աշխատում Է այդ հարցի շուրջը:

Փետրվարի 24-ի դրությամբ գրանցվել Է ԱՄՆ ժամանած 14 մարդ, որոնց մոտ վիրուս Է հայտնաբերվել: Բացի դրանից, ինչպես ավելի վաղ հաղորդվել Է, 36 ամերիկացիներ Diamond Princess ճամփորդանավից եւ երեքն Ուհանից ԱՄՆ են տարահանվել արդեն հիվանդացած եւ գտնվում են կարանտինում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan