Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում

Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանի մաքսային արտոնությունը կգործի ևս մեկ տարի. փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում

Կառավարությունը հավանություն տվեց «Հայաստանի՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014-ի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը ստորագրելու առաջարկությանը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը նշեց, որ սրանով փոփոխություն են կատարում միանալու պայմանագրում, որը ենթադրում էր 2015-ից մինչեւ 2020 թվականը 900 անուն ապրանքների գծով մաքսային արտոնությանը:

«2019-ի դեկտեմբերին վարչապետը պայմանավորվածություն ձեռք բերեց ԵԱՏՄ մյուս երկրների ղեկավարների հետ այդ արտոնությունը զգալի չափով ապրանքների գծով երկարաձգելու մեկ տարով՝ մինչև 2020 թվականի վերջը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Գրիգորյանը:

Արդյունքում, ներկայացվող արձանագրությամբ նախատեսվում է փոփոխություն կատարել «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 2014 թվականի հոկտեմբերի 10-ի պայմանագրում՝ համաձայն որի վերոնշյալ պայմանագրի 4-րդ հավելվածով սահմանված 2020 թվականի հունվարի 1-ից նախատեսված մաքսատուրքերի բարձրացումը կհետաձգվի մեկ տարով՝ բացառությամբ 87 ապրանքային խմբում ընդգրկված վերգետնյա տրանսպորտային միջոցների։

Մաքսատուրքի բարձրացումը կհետաձգվի թվով 647 անուն ապրանքների համար:

«Առնվազն 30 մլն դոլարի հավելյալ ռեսուրս է գոյանում, այսինքն՝ այդքան պակաս մաքսատուրք կվճարեն: Այդ ապրանքներից են միսը, կարագը, թանկարժեք մետաղները, դրանցից պատրաստված իրերը, քարեր, դեղորայք և այլն»,- ասաց Մհեր Գրիգորյանը՝ հավելելով, որ կարող են հետին թվով այս փոփոխությունն ուժի մեջ դնել 2020-ի հունվարի 1-ից, սակայն դրա հետ կապված քննարկումների կարիք կա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս նշեց, որ սա առնվազն 30 մլն դոլարի խնայողություն է Հայաստանի քաղաքացիների համար: «Բայց արձանագրենք, որ այս փոփոխությունը ավտոմեքենաներին չի վերաբերում: Նախկինում 900 անուն ապրանք էր, հիմա՝ 647 անուն»,- ասաց վարչապետը:

Մհեր Գրիգորյանն էլ հավելեց, որ բացի ավտոմեքենաներից, մնացած գրեթե բոլոր ապրանքների վրա այս հետաձգումը տարածվում է։

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan