Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. վարչապետն անդրադարձավ 2019-ի արդյունքներին

ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. վարչապետն անդրադարձավ 2019-ի արդյունքներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի. վարչապետն անդրադարձավ 2019-ի արդյունքներին

2019 թվականը հետհեղափոխական կառավարության առաջին լիարժեք տարին էր, դա շատ կարևոր է, և պետք է ցույց տար կառավարության գործունակության աստիճանը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ կարևորելով կառավարության, նախարարությունների հաշվետվողականությունը:

«2019 թվականին ՀՀ-ում գրանցվել է 2008 թվականից ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6 տոկոս, որը ԵԱՏՄ, հարևան երկրների, եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ ամենաբարձրն է»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը:

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ սա առաջին տարին է, որ մշակվող արդյունաբերության մասնաբաժինը ՀՆԱ-ում գյուղատնտեսությունից ավելին է: Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ տնտեսության մեջ ամենաբարձր աճն արձանագրել է կացության և հանրային սննդի ոլորտը, ապրանքների և ծառայությունների արտահանումը 10.3 տոկոսով աճել է:

«Ես արտադրողների հետ եմ խոսել, մրգային գինիների հետ կապված հետաքրքիր պրոցեսներ են գնում, մենք պետք է աջակցենք նրանց, քանի որ նոր գլոբալ հայկական բրենդ ստեղծելու հավանականություն կա: Աշխարհում նռան գինին սկսում է ավելի դուր գալ մարդկանց և այս համատեքստում արժե մտածել մեր ինտելեկտուալ սեփականությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցելու մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

 Վարչապետը նկատեց, որ 2019-ին արձանագրվել է գրեթե 15 տոկոս զբոսաշրջության աճ, ներդրումները հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել են 2.1 միլիարդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ ավելացել է 465 միլիոն դոլարով կամ 27.6 տոկոսով:

 «Նախկինում արված քաղաքական հայտարարության շրջանակներում,  բյուջեի եկամուտներն աճել են 43.6 տոկոսով, 1 միլիարդ 60 միլիոն դոլարով: Մենք 42 միլիարդ դրամ վերադարձրել ենք բիզնես, և բիզնեսից ազդակներ են գալիս, թե որտեղ եք ուզում գցեք: Մեր հույսն այն է եղել, որ բիզնեսը գործընկերային քայլը գնահատելով՝ այդ գումարները կներդնի տնտեսության մեջ»,-ասաց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով նաև, որ ՀՀ-ն պատմականորեն աղքատության ամենացածր մակարդակն ունի, և մարդկանց միջին ամսական անվանական աշխատավարձը 5.8 տոկոսով աճել է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan