Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մահացել Է Սու-34 կործանիչի կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը

Մոսկվայում մահացել Է ավիակոնստրուկտոր Ռոլան Մարտիրոսովը, որը նախագծել Է Սու-34 բազմաֆունկցիոնալ կործանիչ-ռմբակոծիչը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ավիաշինական ճյուղի մի աղբյուր:

«Փետրվարի 27-ին կյանքի 85-րդ տարում վախճանվել Է Ռուսաստանի Դաշնության Աշխատանքի հերոս, Սու-34-ի գլխավոր կոնստրուկտոր Ռոլան Գուրգենի Մարտիրոսովը»,- ասել Է գործակալության զրուցակիցը:

Հուղարկավորության օրն ու վայրն այս պաին հայտնի չեն: «Սուխոյի» կայքի տվյալներով՝ Ռոլան Մարտիրոսովը Սուխոյ փորձնա-կոնստրուկտորական բյուրո Է եկել 1959 թվականին Մոսկվայի Օրջոնիկիձեի անվան ավիացիոն ինստիտուտն ավարտելուց հետո:

Անցել Է ինժեներից մինչեւ գլխավոր կոնստրուկտորի ուղին, մեծ ավանդ Է ներդրել Սու-7ԲԿԼ, Սու-15, Տ-4, Սու-24, Սու-24Մ եւ Սու-27 ինքնաթիռների մշակման եւ սերիական թողարկման բնագավառում: Նրա ղեկավարությամբ մշակվել եւ իրականացվել են Սու-34-ի հիմնական տեխնիկական լուծումները: Այդ տիպի ինքնաթիռներով ՌԴ-ի ռազմաօդային ուժերի օդաչուները սահմանել են յոթ համաշխարհային ռեկորդ, որոնք մինչ օրս չեն գերազանցվել, հայտարարում են «Սուխոյ»-ում: Կյանքի վերջին տարիներին Մարտիրոսովը մշակում Էր Սու-34-ի հետագա տեխնիկական բարելավումները:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan