Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ». Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

«Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ». Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ». Փաշինյանն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին։ Այս մասին տեղեկացնում է Վարչապետի աշխատակազմը:

Վարչապետը ողջունել է նրա այցը Երևան ու ևս մեկ անգամ շնորհավորել պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Նիկոլ Փաշինյանը կարևորել է ՀԱՊԿ-ի դերը տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում և հավելել. «Մենք պետք է մեր գործունեությամբ շարունակենք հետևողական քայլերը կազմակերպության արդյունավետության բարձրացման և ամրապնդման ուղղությամբ»: Կառավարության ղեկավարն ընդգծել է գլոբալ մարտահրավերներին դիմագրավելու ուղղությամբ սերտ համագործակցությունը և հույս հայտնել, որ Ստանիսլավ Զասի պաշտոնավարման ընթացքում հնարավոր կլինի հասնել առկա տարբեր խնդիրների լուծմանը:

ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը վարչապետին է ներկայացրել կազմակերպության շրջանակում առաջիկայում նախանշված ծրագրերն ու առաջնահերթությունները, այդ թվում՝ համատեղ զորավարժությունների անցկացման, միջազգային այլ կազմակերպությունների հետ համագործակցության ուղղությամբ:

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակի 75-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպմանը, ինչպես նաև միջազգային ու տարածաշրջանային նշանակության մի շարք այլ հարցերի:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan