Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Լույսի, ուրախության և հույսի նկարիչը. փետրվարի 29-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Լույսի, ուրախության և հույսի նկարիչը. փետրվարի 29-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Լույսի, ուրախության և հույսի նկարիչը. փետրվարի 29-ը Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է

Հայ ականավոր նկարիչ Մարտիրոս Սարյանի 140-ամյակի կապակցությամբ հիմնանորոգվել է հեղինակի «Կոստանդնուպոլսի շները» կտավը, լույս է տեսել «Հուշեր Սարյանի մասին» գիրքը։ Կինոռեժիսոր Դավիթ Սաֆարյանը սկսել է «Հեքիաթ. Սարյան» ֆիլմի նախապատրաստական աշխատանքները:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Սաֆարյանը նշեց, որ օրերս Բեռլինի կինոփառատոնի կինոշուկայում ներկայացրել է Սարյանի մասին պատմող ֆիլմի նախագիծը: «Ավաղ, մեր հայրենիքից դուրս քչերը գիտեն Սարյանին: Ֆիլմի նպատակներից մեկն այն է, որ աշխարհը ճանաչի մեծ նկարչին: Սարյանի արվեստը շատ տարբերվող է: Ֆրանսիացի պոետ և արձակագիր Լուի Արագոնն ասել է. «Ժամանակը Սարյանին կդնի մեր Սեզանի, Մատիսի կողքին, միգուցե, նրանցից էլ վեր, քանի որ Սարյանը լույսի, ուրախության, հույսի նկարիչ է»:  Բայց, եթե մենք ոչինչ չանենք, ժամանակն ի՛նչ կարող է անել»,-շեշտեց Սաֆարյանը:

Նրա խոսքով`անգամ այն մարդիկ, որոնք ոչ մի պատկերացում չեն ունեցել Սարյանի մասին, տեսնելով նրա կտավներից մեկ-երկուսը, գերվում են նրանով։ «Ցնցող են Սարյանի գործերը, վարակիչ։ Կախարդական է Սարյանի արվեստի ազդեցությունը։ Հետաքրքիր է, որ Սարյանի գործերը տեսնելուց հետո, ինձ հետ նրա արվեստից էին սկսում խոցել նույնիսկ կինոյի այն ոլորտի գործիչները, որոնց գործն առնչված է թվերի, ֆինանսների հետ»,-պատմում է Սաֆարյանը:

Ռեժիսորի համոզմամբ` Սարյանը մեծ է, և մենք չպետք է միայն փետրվարի 29-ին հիշենք նրան: 140-ամյակն առիթ է, որ սկսենք մի ամբողջ տարի Սարյան ներկայացնել աշխարհին, տասնամյակն էլ օգտագործենք 150-ամյակին պատրաստվելու համար:

Նա հիշեց, որ վառ տպավորվել են իր հոր խոսքերը, երբ նա, վերադառնալով Սարյանի ութսունամյակին նվիրված երեկոյից, ասել է. «Սարյանն իսկապես չորս տարին մեկ է մի տարով մեծանում. նշում էինք ութսունամյակը, բայց նա քսան տարեկանի եռանդ ուներ»:

Վերադառնալով «Հեքիաթ.Սարյան» ֆիլմին` Սաֆարյանը նշեց, որ Հայաստանում այն ստացել է արտադրական փուլի պետական աջակցություն: «Բեռլինի կինոշուկայում էի, քանի որ այդ լայնածավալ նախագիծը հնարավոր է իրականացնել միայն համատեղ արտադրությամբ: Այժմ բյուջեի համալրման փուլում ենք: Որոշ փորձնական նկարահանումներ են արվել, գտել եմ Սարյանին փոքր տարիքում մարմնավորող դերակատարին: Դա կարևոր շրջան է լինելու ֆիլմում: Սարյանը հանճարեղ երեխա է եղել, երիտասարդ՝ եղել է հանճարեղ, ծերունի Սարյանը եղել է իմաստուն և հանճարեղ»,- եզրափակեց Դավիթ Սաֆարյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan