Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի հոբելյանին

Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի հոբելյանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Սարյանի տուն-թանգարանը կրթական ծրագիր է մշակել` նվիրված Ղազարոս Աղայանի հոբելյանին

Ղազարոս Աղայանի 180-ամյակի առթիվ Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանը մշակել է նոր կրթական ծրագիր` «Հիշողություն» բանաստեղծության թեմայով: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ծրագիրը նախատեսված է նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների համար: Ծրագրի շրջանակում նախատեսվում է ծանոթանալ Աղայանի կենսագրությանը և ստեղծագործությանը, վերլուծել 

«Հիշողություն» բանաստեղծությունը՝ հարց ու պատասխանի և ընթերցանության միջոցով:

Այնուհետև երեխաները հնարավորություն կունենան կազմելու «Հիշողություն» բանաստեղծության իրենց գիրքը՝ համապատասխանեցնելով հատվածը նկարին, և գունավորել այն:

Աղայանի 180-ամյակին անդրադարձել էր նաև Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանը` փետրվարի 14-ին  բացելով ցուցահանդես, որտեղ ներկայացված էին Աղայանի լուսանկարները, գրքերի տարբեր տարիների հրատարակություններ, անձնական իրեր:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը տեղեկացրել էր, որ մեկ կամ երկու ամսից լույս են ընծայելու հատոր` նվիրված Աղայանին: «Հիմնականում ընդգրկելու ենք նրա բանաստեղծությունները և հեքիաթները, նաև լուսանկարների հագեցած հավելված, որում տեղ կգտնեն այստեղ ցուցադրված նյութերը և այլ բացառիկ նմուշներ»,-նշել էր Վարդանյանը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan