Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ռուբլու արժեզրկմամբ թուլանում են մեր արտահանողների դիրքերը ռուսական շուկայում. գործարքների 65-70%-ը ռուբլիով է իրականացվում.«Թարմ ուղեղով»՝ Հայկազ Ֆանյանի հետ

Ամբողջական տարբերակը հասանելի է Բաժանորդներին
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Նավթի գինը կտրուկ անկում է ապրել: Bloomberg գործակալության վերլուծաբանները նշում են, որ 1991 թվականից հետո սա նավթի գնի ամենակտրուկ անկումն է: Զուգահեռաբար արժեզրկվել է ռուսական ռուբլին:
Ռուբլու արժեզրկումը անուղղակիորեն բացասաբար կանդրադառնա նաև Հայաստանի տնտեսության վրա: Թուլանում են մեր արտահանողների դիրքերը ռուսական շուկայում:
2019 թվականին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտավորապես 735 միլիոն դոլարի ապրանք: Գործարքների մոտավորապես 65-70 տոկոսն իրականացվում է ռուսական ռուբլիով, հետևաբար, երբ ռուսական ռուբլին արժեզրկվում է 10-14 տոկոսով, դա ուղղակիորեն անդրադառնալու է այն ձեռնարկությունների հասույթի վրա, որոնք աշխատում են ռուսական շուկայում:
Մյուս կողմից մենք ունենք մարզեր, որտեղ բնակչության եկամտի մեծ մասը ռուսական ռուբլիով է ձևավորվոմ: Ռուսական ռուբլու արժեզրկումը կհանգեցնի մեր բնակչության գնողունակության անկմանը:
Մեր թարմ ուղեղով զրուցակիցը ACSES վերլուծական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Հայկազ Ֆանյանն է:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan