Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Զելենսկին ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու կոչ է արել մինչև երկրի օդային հաղորդակցման դադարեցումը

Զելենսկին ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու կոչ է արել մինչև երկրի օդային հաղորդակցման դադարեցումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Զելենսկին ուկրաինացիներին հայրենիք վերադառնալու կոչ է արել մինչև երկրի օդային հաղորդակցման դադարեցումը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկրի բնակիչներին կոչ է արել մինչ ավիահաղորդակցման դադարեցումը՝ 3 օրվա ընթացքում, հայրենիք վերադառնալ: Այս մասին նա հայտնել է ժողովրդին ուղղված տեսաուղերձում:

Life.ru-ի հաղորդմամբ՝ Զելենսկին նշել է, որ նշված ժամկետում տուն վերադարձած Ուկրաինայի քաղաքացիներին կստուգեն և կորոնավիրուսի ախտանշաններ ի հայտ գալու դեպքում կմեկուսացնեն: 

Միևնույն ժամանակ, ուկրաինացի առաջնորդը հայրենակիցներին կոչ է արել խուճապի չմատնվել և պահպանել սառը գիտակցություն: 

«Մենք չենք սպասի առաջին հարյուրավոր կամ հազարավոր հիվանդներին: Ուկրաինացիների կյանքի և մահվան հարցը չի կարող վաղաժամ լինել: Կարող է ուշ լինել: Այդ պատճառով մենք գործում ենք վճռական»,- ասել է երկրի նախագահը:

Այսպիսով նա հաստատել է, որ մարտի 16-ի կեսգիշերից սկսած օտարեկրացիները չեն կարողանա Ուկրաինա մուտք գործել ո՛չ ինքնաթիռով, ո՛չ գնացքով, ո՛չ ավտոմեքենայով: Բացառություն կլինեն այն օտարերկրացիները, որոնք մշտական բնակության իրավունք ունեն, օրինակ՝ միջազգային կազմակերպությունների կամ դիվանագիտական առաքելությունների անդամներ են:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan