Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների գրեթե 84%-ը

Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների գրեթե 84%-ը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանում կորոնավիրուսից բուժվել է վարակվածների գրեթե 84%-ը

Չինաստանում նոր կորոնավիրուսով վարակվածների թիվն ամեն օրվան զուգընթաց նվազում է, ներկայում հիվանդանոցներում է մնում 9898 մարդ, միևնույն ժամանակ վարակվածների գրեթե 84%-ը առողջացել է: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առողջապահության հարցերով պետական հանձնաժողովի տվյալներին:

Վերջին տվյալների համաձայն՝ կորոնավիրուսով ախտահարման դեպքերի գրանցված թիվը մայրցամաքային Չինաստանում հասել է 80 060-ի, որից 67 749-ը բուժվել է և դուրս  գրվել հիվանդանոցներից: Այս թիվը կազմում է ընդհանուր գրանցված դեպքերի 83,78%-ը:

Ամբողջ Չինաստանում, բացառությամբ Հուբեյ նահանգի, գրանցվել է վարակման 13 062 դեպք, մահացել է 114 մարդ, մահացությունը կազմել է 0,87%:  Մինչդեռ Հուբեյ նահանգում, որը համաճարակի էպիկենտրոնն էր, գրանցվել է վարակման 67 798 դեպք, մահացել է 3099 մարդ, մահացությունը կազմել է 4,57%: Ուհան քաղաքում մահացությունը կազմել է 4,93%: Ընդհանուր առմամբ համաճարակը Չինաստանում խլել է 3213 մարդու կյանք, մահացությունն ամբողջ երկրում կազմել է 3,97%:

Կորոնավիրուսի համաճարակի մասին Չինաստանի իշխանություններն ԱՀԿ-ին հայտնել էին դեկտեմբերի 31-ին: Հայտնի է, որ վիրուսը տարածվել է Հուբեյ նահանգի Ուհան քաղաքից: Չինաստանի սահմաններից դուրս վարակների մեծ մասը հայտնաբերվել է Հարավային Կորեայում, Իրանում և Իտալիայում: Ընդհանուր առմամբ, վարակի դեպքեր են հաստատվել ավելի քան 110 երկրում:

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը անցել է 153 000-ից, մահվան դեպքերը` 5700-ից:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan