Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանի Պաշտպանության նախարարը տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը` նախագահի օգնական, նախագահի աշխատակազմի ռազմական գործերով բաժնի պետ Մահերամ Ալիեւի ուղեկցությամբ, տեսչական ստուգում է իրականացրել առաջնագծում:

Ինչպես հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նախարարության ղեկավար կազմն այցելել է առաջնագծի զորամասերից մեկը: Զինված ուժերում անձնակազմի համար ստեղծված պայմաններին ծանոթանալուց հետո ուսումնասիրվել են ռազմական զրահատեխնիկայի պահոցները, ավտոպարկը, սպայական հանրակացարանը եւ զինվորական զորանոցը, կաթսայատունը, լվացքատունը, առաջին բուժօգնության կետը, սննդի եւ հագուստի պահեստը, ինչպես նաեւ գրասենյակային եւ վարչական այլ տարածքներ: Ուսումնական ահազանգով իրականացվել է ռազմական տեխնիկայի դուրսբերում: Առաջնագիծ այցելության ժամանակ Ադրբեջանի պաշտպանության նախարարը հանդիպել է մարտական դիրքերում ծառայություն իրականացնող զինծառայողների հետ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan