Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բայդենը հաղթել է Իլինոյսի փրայմերիզում՝ կրկին իր հետևում թողնելով Սանդերսին

Բայդենը հաղթել է Իլինոյսի փրայմերիզում՝ կրկին իր հետևում թողնելով Սանդերսին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բայդենը հաղթել է Իլինոյսի փրայմերիզում՝ կրկին իր հետևում թողնելով Սանդերսին

ԱՄՆ նախկին փոխնախագահ Ջո Բայդենը, որը հավակնում է Դեմոկրատական կուսակցությունից նախագահի միասնական թեկնածու առաջադրվել, Ֆլորիդայից հետո հաղթել է Իլինոյսի փրայմերիզում, հաղորդում է Associated Press գործակալությունը ՝ հիմնվելով սեփական հաշվարկների վրա:

Fox News հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 9 տոկոսի մշակումից հետո Բայդենը հավաքում է ձայների գրեթե 57 տոկոսը, իսկ նրա գլխավոր մրցակից սենատոր Բեռնի Սանդերսը՝ 37,6 տոկոսը:

Դեմոկրատների հիմնական թեկնածուները երկուսն են՝ Բայդենը և Սանդերսը։ Այսօրվա դրությամբ փրայմերիզն արդեն կայացել է 50 նահանգից 24-ում։

ԱՄՆ առաջատար լրատվամիջոցները մինչ ձայների հաշվարկի ավարտը կանխատեսում են առանձին նահանգներում հաղթողներին: Այդ կանխատեսումները պաշտոնական չեն, բայց զգալի հեղինակություն են վայելում և շատ դեպքերում համընկնում են ձայների հաշվարկի վերջնական արդյունքի հետ։

ԱՄՆ 59-րդ նախագահական ընտրությունները տեղի կունենան 2020թ. նոյեմբերի 3-ին:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan