Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան

Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Խնդիր ենք դրել առաջնորդվել ավելի մեծ ամբիցիաներով. Նիկոլ Փաշինյան

ՀՀ կառավարությունը քննարկում է հակաճգնաժամային տնտեսական մարտավարությունն ու ռազմավարությունը: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ավելացնելով, որ այս ճգնաժամի արդյունքում Հայաստանը, Արցախը, հայ ժողովուրդը պետք է ավելի ուժեղացած դուրս գան իրավիճակից:

«Մեր որոշումը միանշանակ է, մենք մեր առաջ խնդիր չենք դրել և չենք դնելու վերականգնել նախաճգնաժամային տնտեսական իրավիճակը, որքան էլ այդ իրավիճակը լավն էր Հայաստանում: Մենք խնդիր ենք դրել շատ ավելի մեծ ամբիցիաներով առաջնորդվելու հետճգնաժամային իրավիճակի նկատմամբ դիրքավորվելիս: Այստեղից բխում է մեր գործողությունների տրամաբանությունը, որ մենք պետք է այս ընթացքում իրագործենք զարգացման ծրագրեր, գուցե ավելի կենտրոնանանք բարեփոխումների այն օրակարգի վրա, որ որդեգրել ենք ու իհարկե, պետք է լրջագույն աջակցություն ցուցաբերենք տնտեսությանը, որը պետք է ունենա զարգացման տրամաբանություն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ճգնաժամը որոշակի սոցիալական մարտահրավերներ նույնպես ի հայտ բերելու է:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետք է առերեսվել ու համարժեք քայլեր ձեռնարկել նաև դրանց ուղղությամբ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan